Լրահոս
Օրվա լրահոսը

Ամբաստանյալը հայտնել է, որ քննիչի կողմից ցմահ ազատազրկման դատապարտվելու սպառնալիքի տակ տվել է իրականությանը չհամապատասխանող ցուցմունք

Նոյեմբեր 03,2015 12:29

ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործով ամբաստանյալ Կարեն Ա.-ն հաղորդում է տվել այն մասին, որ իր վերաբերյալ քննվող հիշյալ քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության ավագ քննիչի թելադրանքով՝ ցմահ ազատազրկման դատապարտվելու սպառնալիքի տակ, իր ցուցմունքում գրել է, թե, իբր, իրեն դանակով հարվածել և մարմնական վնասվածք է պատճառել քաղաքացի Վ. Ղ.-ն, մինչդեռ իրականում դանակով իրեն հարվածներ է հասցրել քաղաքացի Ա. Ի.-ն, ում ինքը սպանել է:

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի քննչական վարչության ավագ քննիչի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ հատուկ քննչական ծառայության

լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30