Այսօր ԱԺ-ում լրագրողները ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանից հետաքրքրվեցին՝ հնարավոր չէ՞ ԱԺ-ի մեքենաների սպասարկումն ավելի մատչելի կազմակերպել, ավելի էժան վարձատրություն պահանջող վարպետների մոտ սարքել: Նա պատասխանեց. «Հնարավոր է, անում են: Մի մասը փորձում ենք հենց աշխատակազմում կազմակերպել: Երբեմն խնայողություններն ավելի թանկ են նստում, որովհետեւ այդ վարպետն այնպես է սարքում, որ հետո ավելի մեծ ծախս է բացվում: Փորձում ենք, ինչքանով է ստացվում, չգիտեմ: Դու չես կարող մեքենաների վերանորոգման համար մի հատ էլ մի մեծ կայան պահել, որտեղ բոլոր մասնագետները կան»:
Դիտարկմանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի մեքենան ամենաթանկերից է՝ ԱԺ նախագահի ծառայողական մեքենայից հետո: Նրա համար գնվել է նոր մեքենա՝ Հրայր Թովմասյանն արձագանքեց, որ հանձնաժողովների բոլոր նախագահները այդ նույն մեքենան ունեն՝ Toyota Camry: Կառավարության որոշմամբ է սահմանում, թե որ պաշտոնատար անձի համար ինչ մեքենա գնեն:
Լրագրողների առաջարկին, որ կարելի էր գնել ոչ թե 15-16 մլն-անոց, այլ 7-8 մլն-անոց մեքենա՝ Հրայր Թովմասյանը պատասխանեց. «Կարող եք ասել, որ կաբինետ էլ կարող ես չունենալ, միջանցքում աշխատի, լույս էլ մի ունեցիր»:
Մեր դիտարկմանը, որ շատ երկրներում տեսնում ենք, որ պաշտոնատար անձինք հեծանիվով են գնում աշխատանքի, չենք ասում, որ դուք էլ հեծանիվով եկեք, բայց գոնե կարելի էր, չէ՞ որոշակի խնայողություններ անել՝ նա պատասխանեց. «Դուք տեսե՞լ եք ինձ աշխատանքի գալուց: Ես հեծանիվ էլ չունեմ, ոտքով եմ գալիս»:
Կարդացեք նաև
Հրայր Թովմասյանը պատմեց, որ դեպք է եղել, երբ nախագահը մի տեղ է գնացել՝ հյուրի՝ այլ երկրի նախագահի դիմավորելու եւ ուղեկցող մեքենան փչացել է: Մեր դիտարկմանը՝ փաստորեն խայտառակվե՞լ ենք՝ Հրայր Թովմասյանը պատասխանեց. «Չենք խայտառակվել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ