Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայաստանում 5 տոկոս գնաճ է արձանագրվել. «Ժողովուրդ»

Նոյեմբեր 03,2015 12:21

Օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագնի թանկացմանը զուգահեռ սկսեցին թանկանալ այն ապրանքները, որոնք մեծ պահանջարկ ունեն, եւ որոնց արտադրությունը կապված է էլեկտրաէներգիայի հետ: Դեռեւս սեպտեմբերի սկզբից ձեռնարկությունները սկսել էին հաշվարկել, թե իրենց ծախսերում որքանով է ավելացել էլէներգիայի վարձավճարի չափը: Արդյունքում՝ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ Հայաստանում այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին արձանագրվել է 5 տոկոս գնաճ:

Ըստ ազգային վիճակագրական ծառայության՝ պարենային ապրանքների շուկայում (ներառյալ ոգելից խմիչք եւ ծխախոտ) արձանագրվել 14.6 տոկոս, ոչ պարենային ապրանքների շուկայում՝ 5.9 տոկոս, ծառայությունների ոլորտում՝ 3.2 տոկոս գնաճ։ Այսպես, հացամթերքի շուկայում այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին արձանագրվել է 7.2 տոկոս, մսամթերքի շուկայում՝ 4.8 տոկոս, կաթնամթերքի ոլորտում՝ 6.8 տոկոս գնաճ։ Եւ սա այն դեպքում, երբ այս տարվա ամռան ամիսներին կաթնամթերք արտադրող ընկերությունները գյուղացիներից հրաժարվում էին կաթը 140-150 դրամով մթերել։ Նրանք առաջարկում էին կաթը մթերել 80-110 դրամով։ Կային ընկերություններ, որոնք նույնիսկ որոշ ժամանակ հրաժարվեցին կաթ մթերել։ Եւ ստեղծված իրավիճակի ֆոնին այսօր կաթնամթերքի գինը երեւանյան խանութներում եւ սուպերմարկետներում կրկնակի թանկացել է։

Միաժամանակ նշենք, որ 9.2 տոկոս գնանկում է արձանագրվել ձկնամթերքի շուկայում։ Հավանաբար ձկնամթերքի էժանանալու պատճառներից մեկն էլ այն է, որ ձկնարտադրությամբ զբաղվող տեղական ընկերությունները ռուսական շուկայում ստեղծված անկայունության հետեւանքով չեն կարողանում ձուկ արտահանել։ Դրա հետեւանքով էլ Հայաստանում արտադրվել եւ չիրացված է մնացել մեծ քանակության ձուկ, ինչն էլ հանգեցրել է էժանացման։ Օրինակ՝ 2013-2014 թվականներին Հայաստանում ձկան 1 կիլոգրամը վաճառվում Էր 1900-2000 դրամով, իսկ հիմա այն արժի 1600-1700 դրամ։

Սյունէ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30