Լրահոս
Օրվա լրահոսը

Ահազանգ՝ առաջին ձեռքից. «168 ժամ»

Նոյեմբեր 03,2015 11:59

Լրագրողների հետ երեկ ԱԺ-ում տեղի ունեցած ճեպազրույցում Գագիկ Խաչատրյանն ասել է, որ 2015 թվականի բյուջեի կատարողականի հետ կապված խնդիրներ կան։ Նա նշել է, որ այս պահի դրությամբ շեղումը մոտ 7%-ի կարգի է, բայց դա կախված է առաջիկա 2 ամսվա զարգացումներից։ «Մենք մեծ նվազումներ ունենք՝ հատկապես ներմուծման ծավալների կրճատման հետ կապված։ Հաջորդ տարվա համեմատ՝ եթե այս տեմպերը շարունակվեն, արդեն պետք է անհանգստանալ»,- ասել է նախարարը։

Երբ նման տեսակետ հայտնում են լրագրողները կամ անկախ փորձագետները, դա մտահոգիչ է, սակայն սարսափեցնող չէ։

Իսկ երբ նման զգուշավորությամբ է խոսում ֆինանսների նախարարը, ով, թերևս ամենից լավ է տիրապետում տնտեսության իրական վիճակին և հարկային հնարավորություններին, սա արդեն լուրջ ահազանգ է։

Իրականում՝ ֆինանսների նախարարությանն ու, մասնավորապես, հարկային ծառայությանը չեն հետաքրքրում ԱՎԾ-ի հայտարարած տնտեսական աճի ցուցանիշներն ու կանխատեսումները։ Այս մարմինն անմիջական շփման մեջ է հարկատուների հետ և պատկերացնում է՝ ինչ վիճակում են նրանք գտնվում։ Ու քանի որ ի պաշտոնե ամեն բան չի կարելի ասել, կարելի է ենթադրել, որ վիճակն իրոք տխուր է։

Իհարկե, Գագիկ Խաչատրյանը խոսել է հիմնականում 2015 թվականի մասին, սակայն այն բացասական գործոնները, որոնք ազդել են հարկահավաքման վրա, չեն վերանալու նաև 2016 թվականին։

Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30