Զրուցեցինք Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ՝ պարզելու համար, թե ինչպես է մեկնաբանում լուրերն այն մասին, որ մայիսի 2-ին Սդղի գյոլում տեղի ունեցած ծեծկռտուքի եւ իր դեմ մայիսի 20-ին իրականացված մահափորձի գործերի ճակատագրերը փոխկապակցված են։
– Լուրեր կան, որ Բուդաղյանին կալանքի տակ պահում են, մինչեւ կլուծեն Ձեր կալանավորված հարազատների ազատման հարցերը։ Այսինքն՝ մի գործի միջոցով լուծելու են մյուսի ճակատագիրը։
– Ինչ կապ ունի մեկը մյուսի հետ։ Ղալաթ են անում ասողները, դա դուք եք ավելի շատ հորինում։
– Բայց այդ կապը, կարծես, ակնհայտ է։
Կարդացեք նաև
– Ձեզանից բան մի հորինեք, ինչ կապ ունեն դրանք իրար հետ։ Նրան ձերբակալել են հունիսի 3-ին, իսկ իմ տղան այդ ժամանակ ոչ մի պատմության մեջ հայտնված չէր։
– Սդղի գյոլի ծեծկռտուքը եղել է մայիսի 2-ին, որի շրջանակներում Ձեր որդին մեղադրվում էր, իսկ Ձեր նկատմամբ մահափորձը եղել է մայիսի 20-ին։ Շատերը հենց այս փուլում Ձեր նկատմամբ նման մահափորձ կազմակերպելը պատահական զուգադիպություն չեն համարում։
– Հորինում եք, հորինում։
– Իսկ վստա՞հ եք, որ Ձեր դեմ իրականացված մահափորձի գործով ճիշտ անձանց են կալանավորել։
– Ոնց կարող եմ վստահ չլինել, որ ազգային անվտանգության ծառայությունն արդեն քանի ամիս է՝ այս քննությունը տանում է, եւ շատ բաներ բացահայտված է:
Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում