Առավել տպավորվել է այդ օրերին «Արմենպրեսի» բացառիկ հարցազրույցը ՊԲ հրամանատար Սամվել Բաբայանի հետ։ Այնտեղ կար այսպիսի ձեւակերպում. «Քելբաջարի ազատագրման գործում Վազգեն Մանուկյանի ներդրումը չնչին էր»։
93-ին Մանուկյանը Հայաստանի պաշտպանության նախարարն էր, 96-ի ընտրություններում՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի հիմնական մրցակիցը։
Ո՞ւմ էր պետք այդ «գնահատականը»։ Ստեղծվում էր նախադեպ, երբ Հայաստանի համար վճռական ընտրությունը պետք է պայմանավորվեր Ղարաբաղի զինվորականության վերաբերմունքով։
Նախագահական ընտրությունների թոհուբոհում բանակի մի քանի հրամանատարներ ստացան արտահերթ կոչումներ, շքանշաններ եւ մեդալներ։ Նստվածքը մնաց՝ ՊԲ հրամանատարը կարող է «գնահատել» պատերազմին Հայաստանի նախագահի թեկնածուի, իր նախկին, թող թույլ տրվի ասել, գործընկերոջ ներդրումը։
Կարդացեք նաև
2007-ին Լեւոն Տեր-Պետրոսյանը հանրահավաքներին խոսում էր «թաթար-մոնղոլական լծի» մասին։ 10 տարի առաջ մրցակցին «գոտկատեղից ցածր» խփելու համար օգտագործել Ղարաբաղի ՊԲ հրամանատարի հեղինակությունը, «օրհնություն ստանալու» համար մի քանի օր ինկոգնիտո մնալ Ղարաբաղում, հետո խոսել «թաթար-մոնղոլների» մասին՝ դրա համար, երեւի, պետք է լինել երդվյալ ամբոխավար։
Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում