Հատված Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանի հարցազրույցից:
– Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի հայտարարությունը ինքը՝ Ծառուկյանը եւ դուք, որպես նրա խոսնակ, ինչպե՞ս եք ընդունում։ Հիշում ենք փետրվարի 12-ին Սերժ Սարգսյանի արած մի շարք աղմկոտ հայտարարություններ, այդ թվում միլիարդավոր դրամներ բարեգործություն անվան տակ քողարկելու մասին, որից հետո եղավ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարությունը, որ եթե չեն հասկանում, պետք է բամփել եւ այլն, ու այսօր հայտարարվում է, որ առանձնապես որեւէ խախտում Ծաոուկյանին պատկանող ձեռնարկություններում չի հայտնաբերվել։
– Գագիկ Խաչատրյանի հայտարարությունը գնահատում եմ օբյեկտիվ, ասվել է այն, ինչ կա իրականում, իսկ մնացած հայտարարություններին ուղղակի սկզբունքորեն ես մասնագիտական առումով չեմ անդրադառնում եւ այս ամիսների ընթացքում էլ չեմ անդրադարձել։ Կարծում եմ, դա իմ իրավունքն է։
Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում