Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպիսին պետք է լիներ վարչապետի իրական ելույթը. «Ժամանակ»

Նոյեմբեր 03,2015 11:04

Հայաստանի 2016 թվականի պետական բյուջեի նախագիծը սկսել է խորհրդարանական ճանապարհը, որի մեկնարկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ արտաքին տնտեսական իրավիճակը բավական մտահոգիչ է, և մարտահրավերները չեզոքացնելու համար պետք է քայլեր ձեռնարկել տնտեսական աճը խթանելու, աշխատատեղերի ստեղծման, տեղական արտադրողին օժանդակելու համար, վարել համապատասխան հարկաբյուջետային քաղաքականություն և ավելի շատ հարկել սպառումից, ոչ թե այսպես ասած՝ արտադրությունից:

Եթե այս ամենը պարզեցնենք շարքային քաղաքացու համար շատ ավելի դյուրամարս լեզվով, ապա Հովիկ Աբրահամյանի ասածը հետևյալն է. Ռուսաստանի տնտեսությունը դեռ երկար ժամանակ գտնվելու է անկումային վիճակում, նավթի գները չեն բարձրանալու, տրանսֆերտները նվազելու են, ռուսական ռուբլին չի արժևորվելու, և հետևաբար ռուսական շուկան շարունակելու է փակ մնալ հայկական արտադրողի համար, և ուրեմն պետք է մտածել, թե ինչ ենք անում այս իրավիճակից դուրս գալու համար: Այս մասին խոսող կառավարությունը ընդամենը մի քանի օր առաջ խորհրդարանական մեծամասնության միջոցով դակել տվեց մի օրինագիծ՝ վերածելով այն օրենքի, որը 2016 թվականի մայիսից նախատեսում է մի շարք թանկացումներ:

10 տոկոսով բարձրացվեց ակցիզային հարկը ծխախոտի, ոգելից խմիչքի, վառելիքի համար, և սահմանվեց ակցիզային հարկ ավտոմեքենաների լիցքավորվող գազի համար: Այդպիսով, տեղական արտադրողի համար, փաստորեն, 10 տոկոսով ավելանալու են ծխախոտի և ոգելից խմիչքի ակցիզները, այսինքն՝ այդքանով թանկանալու է ապրանքի ինքնարժեքը: Հիմա համեմատենք այդ գործողությունը Հովիկ Աբրահամյանի այն հայտարարությանը, թե պետք է օժանդակել տեղական արտադրողին:

Ինչ խոսք, հիանալի օժանդակություն է՝ բարձրացնել ակցիզային հարկը և թանկացնել ապրանքի ինքնարժեքը: Ընդ որում՝ թանկացումը, փաստորեն, կարող է կրկնակի կամ երկշերտ լինել, քանի որ վառելիքի և ավտոմեքենաների լիցքավորվող գազի ակցիզները բարձրանալով՝ բարձրանում է նաև տրանսպորտային ինքնարժեքը, իսկ դա նշանակում է արտադրողի լրացուցիչ ծախսի ռիսկ: Ակնհայտ է, որ կառավարությունը խորհրդարանի հետ միասին անում է քայլեր, որոնք տրամագծորեն հակառակ են այն ելույթներին, որ մի քանի օր հետո հնչում են խորհրդարանում բյուջեն ներկայացնելիս:

 

Արամ Ամատունի

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30