Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Թուրքիայի մեջլիսում հայ պատգամավորներից մեծ ակնկալիքներ չունեն. «Հրապարակ»

Նոյեմբեր 03,2015 10:48

Շատերը կարծում են, որ այս 3 անձինք, ովքեր հայտնվել են Թուրքիայի օրենսդիր մարմնում, մեծապես կնպաստեն հայկական համայնքի խնդիրների լուծմանը։ Հիշեցնենք, որ Թուրքիայի պառլամենտի 26-րդ գումարման նստաշրջանում ներկայացված են իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունից պատգամավոր Մարկար Եսայանը, ընդդիմադիր ժողովրդահանրապետական կուսակցությունից՝ Սելինա Դողանը, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցությունից՝ Գարո Փալյանը։

«Ակօս» թերթի հայկական բաժնի խմբագիր Բագրատ Էսդուգեանը սակայն նշեց, որ ակնկալիքները հայ պատգամավորներից այդքան էլ մեծ չեն. «Իրականում հայկական համայնքն ուղղակիորեն շատ մեծ ակնկալիքներ չունի այս թեկնածուներից, որովհետեւ համոզված ենք, որ նրանք իրենց կուսակցությունների քաղաքականությամբ կարող են հաջողություններ ձեռք բերել եւ առանձին հաջողություններ ունենալ չեն կարող։ Այդքան էլ մեծ հնարավորություններ չունեն, իրենց հեղինակություններով անգամ մեծ հնարավորություն չեն կարող ունենալ։ Իրենց անդամակցած կուսակցություններն ավելի կարող են, քան ուղղակի իրենք»։

Սիրան ՀՈՒՆԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30