«Հայաստան» հիմնադրամը հիմնանորոգում է կրթօջախը
Երեւան, 03 նոյեմբերի, 2015թ.: «Հայաստան» համահայկական հիմնադրամի ԱՄՆ արեւելյան ափի տեղական մարմնի հովանավորությամբ իրականացվում է Երեւանի Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի լայնածավալ հիմնանորոգումը եւ արդիականացումը:
Հիմնովին վերանորոգվում են 1973թ-ին կառուցված շենքի երեք մասնաշենքերը (4958 քմ): Հիմնանորոգման աշխատանքներն ընդգրկում են շենքի վերահատակագծում, ուժեղացում, էվակուացիոն աստիճանների կառուցում, ինչպես նաեւ հարկի ավելացում կենտրոնական մուտքի հատվածում: Նորոգվել են աստիճանները, փոխվել են դռներն ու պատուհանները, ջեռուցման, էլեկտրամատակարարման, ջրամատակարարման եւ կոյուղու համակարգերը, տեղադրվել են օդափոխության եւգհակահրդեհային ջրային համակարգեր, ընթացքում է հակահրդեհային ազդանշնային եւ տեսահսկողության համակարգերի տեղադրումը եւ նոր տանիքի կառուցումը:
Թեքահարթակների կառուցումն ու վերելակի տեղադրումը ոչ միայն հնարավորություն կտան հենաշարժողական խնդիրներ ունեցողներին ուսանել այստեղ, այլեւ կդյուրացնեն սաների տեղաշարժը կրթօջախի ներսում: Իսկ նոր կառուցվող բեմահարթակը ժամանակակից որակ կհաղորդի համերգասրահին:
Վերանորոգումից անմասն չի մնա նաեւ շենքի ներքին բակը. կարդիականացվի լուսավորությունը, կտեղադրվեն տաղավարներ ու նստարաններ, ինչը դպրոցի շրջակայքը հարմարավետ ու գեղեցիկ դարձնելուց բացի, այլեւ առավել գրավիչ պայմաններ կստեղծի ուսման եւ ժամանցի համար:
Կարդացեք նաև
Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանությունն էլ իր ներդրումն է ունեցել ծրագրում` 10.000 ԱՄՆ դոլար արժողությամբ երաժշտական գործիքներ նվիրաբերելով մասնագիտական դպրոցին:
Նախորդ տարիներին Հիմնադրամը տարբեր ծրագրերով աջակցել է այս կրթօջախին: 2011թ-ին Հիմնադրամի Շվեյցարիայի տեղական մարմնի հովանավորությամբ հիմնվել է աուդիո-վիզուալ լաբորատորիա` անհրաժեշտ սարքավորումներով, ձայնադարանով ու երաժշտական գործիքներով: Վերանորոգումից հետո մասնագիտական այս սենյակը կգործի արդիականացված պայմաններում: 2012 թ.-ին էլ Հիմնադրամի Ավստրալիայի տեղական մարմինը աջակցել է դպրոցի կահավորմանը:
2014թ.-ին կրթօջախը հանդիսավորությամբ տոնեց հիմնադրման 75-ամյակը: 1939թ. հիմնված դպրոցում այսօր ուսանում է ավելի քան 600 աշակերտ, ովքեր հանրակրթականին զուգահեռ բարձրակարգ երաժշտական կրթություն են ստանում դպրոցում: Մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը հարուստ ավանդույթներով այս կրթօջախն անվանել է երաժիշտների դարբնոց: Դպրոցի տնօրեն Մարտուն Կոստանդյանի խոսքով` տասնամյակներ շարունակ իրենց սաները մասնակցում են ազգային ու միջազգային մրցույթներին, շատերն էլ հաջողությամբ հանդես են գալիս համաշխարհային բեմերից: Պատահական չէ, որ դպրոցում գործող սիմֆոնիկ եւ փողային նվագախմբերին, ջութակահարների անսամբլին, երգչախմբին համալրելու է եկել ջազ-բենդը: Տնօրենը հպարտությամբ նշում է, որ դպրոցի հիմնը հեղինակել է դպրոցի սան Ալեքսանդր Հարությունյանը:
Հեռուստամարաթոն 2015-ի գլխավոր հովանավոր`
հովանավոր`
գործընկեր`
«Հայաստան» համահայկական հիմնադրամ