Պորտո Կարրասում այսօր կայացավ շախմատի աշխարհի պատանեկան առաջնության ութերորդ տուրը:
Հայաստանի ներկայացուցիչներից շարունակում է վստահ հանդես գալ 14-ամյա Արփինե Գրիգորյանը (նկարում), որը տանելով հերթական հաղթանակը՝ 6,5 միավորով բարձրացավ 3-րդ հորիզոնական: Այժմ նա ընդամենը կես քայլ է ետ մնում միանձնյա առաջատարից:
Առաջատարների տասնյակներում Հայաստանն ունի եւս երեք ներկայացուցիչ՝ 6,0-ական միավոր վաստակած Մամիկոն Ղարիբյանը, Արամ Մանուկյանը եւ Հայկ Մարտիրոսյանը, որոնք հանդես են գալիս, համապատասխանաբար, տղաների 12,14 եւ 16 տարեկանների խմբերում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ Chekhov.am-ի