Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինչու են Շիրակում բնակիչներն ավելացել. Պատգամավորը հորդորում է կառույցներին դիմել

Նոյեմբեր 02,2015 23:00

Գյումրիից ընտրված պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը վստահեցնում է, որ Շիրակի մարզում բնակիչների աճը պայմանավորված չէ հնարավոր ընտրակեղծիքներով: Իսկ Շիրակի մարզում, ըստ Galatv.am-ի` մարզի բնակիչների թիվն ուռճացված է 53.360-ով:

Մարզի պատգամավորն ունի իր բացատրությունը. «Եղել է մարդահամար, հաշվառում, մարդահամարի արդյունքներով արձանագրվել է, որ տեղաշարժեր են գուցե եղել, դրա արդյունքում, բնակիչների թվի փոփոխություն կա: Հարցը պետք է տաք այն կառույցներին, որոնք ցուցակները կազմել են, հիմա չեմ կարող ասել՝ ինչի է ավելացել, կառույցները գիտեն՝ ինչի հաշվին է ավելացել, տեղաշարժը ինչի հաշվին է եղել»,- ասաց պատգամավորը:

Մտահոգությունները, թե բնակիչների թիվը պատահաբար չէ, որ հանրաքվեին ընդառաջ աճել է, եւ իշխանությունը ուռճացված ընտրացուցակներով ընտրակեղծիքներ կանի, ՀՀԿ-ական պատգամավորին զարմացրեց. «Ընդդիմությունն ամեն ինչ անում է, որ ժողովրդի մեջ սերմանի, որ կեղծիք է լինելու, կեղծիք անելու խնդիր չունենք, խնդիր չկա, որ հանիրավի ցուցակներն ուռճացվեն»:

Մեր հարցին, թե այդ դեպքում արտագաղթի բարձր ցուցանիշով Շիրակում ինչո՞ւ բնակիչներն ավելացան, պարոն Ավետիսյանը շարունակեց. «Այո, Շիրակը համարվում է աղքատության ու գործազրկության ցուցանիշով ամենաբարձրը, դրա համարն էլ ժամանակավոր տեղաշարժը միշտ էլ եղել է, բայց իրավունք չունենք ժամանակավոր բացակայողներին ասել, որ ցուցակում տեղ չունես, որովհետեւ տարեվերջին միշտ վերադառնում են»:

Մեր հարցին, թե բնակիչների թվի աճն արձանագրվել է հենց արտագնա աշխատանքի մեկնելու սեզոնին, պատգամավորն ասաց. «Հանրաքվեն իր հունով կընթանա, հանրաքվեն  կեղծելու խնդիր չունենք»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30