Այս մասին այսօր Aravot.am-ին ասաց «Դինամո» մարզական ՀԿ նախագահի 1-ին տեղակալ, փոխգնդապետ Գառնիկ Հայրապետյանը:
«Դինամո» մարզական հասարակական կազմակերպությունը պատրաստվում է մոտ օրերս նշել հիմնադրման 90-ամյա հոբելյանը: Այսօր Aravot.am-ի հետ զրույցում պարոն Հայրապետյանը ասաց, որ այդ առիթով պատրաստվում է «Դինամո» մարզական ՀԿ-ի պատմությանը նվիրված փաստագրական ֆիլմ, որում տեղ են գտել նաեւ հանրությանը մինչեւ այժմ քիչ հայտնի բացառիկ սյուժեներ եւ փաստեր: Ֆիլմում դրվագ է լինելու նաեւ ԽՍՀՄ կրկնակի հերոս, օդաչու Նելսոն Ստեփանյանի մասին, որը եղել է մարզական այս խոշոր կառույցի ծանրամարտի սեկցիայի մարզիկ:
Գառնիկ Հայրապետյանի հետ հարցազրույցը կարդացեք «Առավոտի» առաջիկա համարներից մեկում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ