Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրեն Սուրենյանց. «Շարմազանով Էդիկը իմ մոտիկ ընկերն է, Աշոտյան Արմենը, բայց ես որեւէ մեկի չեմ խնդրել, որպեսզի միջամտեն գործին»

Նոյեմբեր 02,2015 22:38

Սուրեն Սուրենյանցը իրեն արդարացնում է՝ մեղադրելով Ռոբերտ Ահարոնյանին

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ, նոյեմբերի 2-ին շարունակվում էր քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գործի քննությունը :

Դատավարության ավարտի ի՞նչ ակնկալիք ունի ամբաստանյալը. Aravot.am-ի լրագրողի հետ զրույցում նա ասաց, որ հավատում է Հայաստանի Հանրապետության արդարադատությանը, չնայած 6 ամիս ազատազրկված լինելու հանգամանքին. «Իմիջիայլոց, բանտում արդարադատությանը ավելի շատ եմ հավատացել, քանի որ բազմաթիվ կալանավորների օգնել ենք, ու հանուն ՀՀ-ի կկայացվի արդար դատավճիռ:

Ես մի սերնդի եմ ներկայացնում, դատավորի դիտողությունները մասամբ ընդունում եմ՝ իմ քաղաքական վիճակը, կամ հասարակական դիրքը, երեւի չպետք է օգտագործեմ ինչ-որ բաների հասնելու համար, բայց ես որեւէ քաղաքական, կամ պաշտոնական կապ չեմ օգտագործել, որպեսզի այս կարգավիճակում չլինեմ: Հիմա էլ կարող են իմ համար իմ ընկերները՝ Շարմազանով Էդիկը իմ մոտիկ ընկերն է, Աշոտյան Արմենը, բազմաթիվ անուններ կարող եմ տալ, բայց ես որեւէ մեկի չեմ խնդրել ո՛չ բանտում, ո՛չ ստեղ, որպեսզի միջամտեն գործին»:

Սուրեն Սուրենյանցը նշեց, որ շոուներից վաղուց հոգնել է. «Ես դավադրության զոհ եմ եւ դատավարության ընթացքում ես այդ կապացուցեմ: Ես զարմանում եմ, որ նախորդ օրվա իմ խմածությանը կարող է անդրադառնալ տարբեր հանգամանքների, բայց չի ապահովում տուժողներից մեկի ներկայությունը (Նարեկ Մանուկյան), որը կեղծ մատնությամբ հանդես է եկել՝ նման տուժող գոյություն չի ունեցել: Ես նման մարդու ճանաչում եմ, բայց նման մարդու հետ առնչություն չեմ ունեցել: Նարեկը այս գործում Ռոբերտ Ահարոնյանի կողմից խցկված մարդ է: Ընդհանրապես, այս բոլորի փոխարեն ընդամենը մեկ մարդ պետք է գար՝ Ռոբերտ Ահարոնյանը, այդ ժամանակ ես տուժող կլինեի, թե մեղադրյալ կլինեի, կամ ամբաստանյալ՝ դատարանը կորոշեր, իսկ հիմա Ռոբերտ Ահարոնյանը ընդամենը վկա է»:

Ըստ Սուրեն Սուրենյանցի, նա 6 ամիս անհամարժեք ազատազրկվել է, քանի որ, ըստ նրա, նման հոդվածներում, մանավանդ Եվրախորհրդին անդամակցելուց հետո շատ հազվադեպ են մարդիկ ազատազրկվում: «Ես զարմանում եմ, ինձ համար շատ տհաճ իրավիճակ է, երբ դատարանը սկսում է գնահատականներ տալ՝ ես ազատամարտին մասնակցել եմ, թե՝ ոչ, իմ վարքագիծը ինչքանով է ադեկվատ եւ այլն, ի վերջո 178-րդ հոդվածի երկրորդ մասով ես ամբաստանվում եմ եւ ես պարտավորվում եմ այդ մարդկանց գումարները տալ»:

Ամբաստանյալը նշեց. «Դատավարությունը ընթանում է, այ երբ որ դատավճիռ կլինի, սա տղայական հարաբերությունների միջավայր չի՝ պապայի արեւ խոստացել եմ բան, կգա դատավարության ավարտը, գումարը տված չեմ լինի՝ կա համապատասխան քրեադատավարական օրենսգիրք, որը ենթադրում է համապատասխան ձեւ եւ ես արդեն 6 ամիս նստել եմ, ընդ որում նստել եմ, երբ որ ունեցել եմ երեխա: 4 անչափահաս երեխա ունեմ եւ տուժողներից ես միայն մի բան եմ ակնկալում, ես իրենց ամբողջ գումարները կհատուցեմ: Ռոբերտ Ահարոնյանի հետ ի՞նչ հարաբերությունների մեջ կլինեմ, այստեղ ի՞նչ հայտարարություն կանեմ, իրանից ոնց իմ գումարները կստանամ՝ դա իմ խնդիրն է: Բայց այստեղ ես տեսնում եմ կեղծ թատրոն՝ գալիս են իրենց «շեֆին» պահում են»:

Ըստ Սուրեն Սուրենյանցի, Ռոբերտ Ահարոնյանը ապօրինի գործունեությամբ է զբաղվում՝ ունի վարսավիրանոց, որը գրանցված չէ հարկային դաշտում:

«Ես սայթաքել եմ, պատրաստ եմ օրենքով հատկացված իմ պատիժը կրել, որը արդեն կրել եմ, ես նույնիսկ բարոյական իրավունք ունեմ չհատուցելու, կամ թողնելու, որ դատարանը մինչեւ վերջ պարզի հանգամանքը, բայց ես նման կերպ չեմ վարվում, որովհետեւ իրենց բոլորին ճանաչում եմ եւ գիտեմ որ օրվա հացով ապրող մարդիկ են:

Տուժողները նստած են եղել իմ ու Ռոբերտ Ահարոնյանի հետ, գումարը վերցրել է Ռոբերտ Ահարոնյանը, ծախսել է իր պարտքերը մարելու վրա (ինքը մի շարք պարտքեր ուներ դրսերում), մնացած մասը տվել է ինձ: Ավելին ասեմ՝ Անուշ Աղաջանյանի բնակարանի գործով, ես հետո եմ իմացել թե ի՞նչ պետք է անեմ. Ռոբերտ Ահարոնյանը այդ գումարը վերցրել է, այդ գործով մեկ ուրիշ մարդ՝ Ռոբերտ Ահարոնյանի մեկ ուրիշ ծանոթ ազատազրկվել է, մինչեւ մեր պայմանավորվածությունները, նստել է մի քանի ամիս, ես չգիտեմ այդ մարդն էլ է իմ կարգավիճակում եղել, թե՝ ոչ, շատ կուզենայի էդ մարդուն ճանաչել»,-ասաց Սուրեն Սուրենյանցը:

Նրա խոսքերով, անփութություն է արել, որոշակիորեն՝ խարդախություն, բայց հիմնական դերակատարը չի եղել. «Ես էս մարդկանց պես գրեթե  տուժող եմ»:

Հիմնական մեղավոր ամբաստանյալը մատնանշեց Ռոբերտ Ահարոնյանին :

«Այսինքն` մարդուն գումար էր պետք, նա էլ իմ միջոցով վերցրել է եւ փորձել է գործեր անի: Մենք այդ ընթացքում ընկերություն էինք անում: Շատ ուշ եմ իմացել, թե տուժողների հետ ի՞նչ է պայմանավորվել: Հետո, այո, որոշ գումար ինքը ինձ տվել է եւ ես զբաղվել եմ գործերով»,-ասաց ամբաստանյալը՝ նշելով, որ տուժողները  Ռոբերտ Ահարոնյանի աշխատողները լինելով հավանաբար կաշկանդվում են եւ ամբողջ ճշմարտությունը չեն կարողանում ասել:

Նշեց նաեւ, որ իրեղեն ապացույցներ ունի, որ տուժողների հետ ե՛ւ պայմանավորվածությունը, ե՛ւ գումարների չափը, ե՛ւ մնացած այլ բաները արել է Ռոբերտ Ահարոնյանը. «Տուժողների ասած գումարները համապատասխանում է, այլ խնդիր է, որ դրանք ամբողջությամբ ինձ չի հասել՝ շատ չնչին մասն է ինձ հասել»:

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30