«Ոսկու աշխարհ» առեւտրի կենտրոնի աշխատակից Նելլի Հարությունյանին, որն անհետացել էր այս տարվա օգոստոսին, հայտնաբերել են ողջ եւ առողջ։ NEWS.am-ի աղբյուրների փոխանցմամբ, նրան հայտնաբերել են այսօր՝ նոյեմբերի 2-ին, Երեւանում։
Նելլի Հարությունյանն այս պահին գտնվում է ոստիկանության Կենտրոնականի բաժնում, որտեղ պարզում են նրա անհետացման հանգամանքները։ Ոստիկանությունից մեր տեղեկությունը չհերքեցին։
Մանրամասներին կարող եք ծանոթանալ` «NEWS.am»-ի կայքում