Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նոյեմբերի 3-ից կընդունվեն «Վահան Թեքեյան» մրցույթի հայտադիմումները

Նոյեմբեր 02,2015 19:42

Հայաստանի Թեքեյան մշակութային միությունը հայտարարում է արդեն ավանդական դարձած «Վահան Թեքեյան» մրցույթի հայտադիմումների ընդունման մասին:

Մրցույթին մասնակցել ցանկացողները կարող են իրենց ստեղծագործությունները նոյեմբերի 3-ից մինչև դեկտեմբերի 3-ը ներկայացնել մշակութային միության գրասենյակ:

Մրցույթն այս տարի հայտարարված է «Գրականություն», «Երաժշտություն», «Կերպարվեստ» և «Մանկապատանեկան ստեղծագործություն» անվանակարգերում:

Արդյունքները կամփոփվեն 2015 թվականի դեկտեմբերին: Յուրաքանչյուր անվանակարգում հաղթողը կարժանանա 2000 դոլար պարգևի:

Հայաստանի Թեքեյան մշակութային միության գրասենյակի պատասխանատու Գայանե Մուրադյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց այն կարևոր նախապայմանների մասին, որոնք պետք է իմանան մրցույթին մասնակցել ցանկացողները: Նրա փոխանցմամբ՝ «Գրականություն» անվանակարգում ներկայացվող ստեղծագործությունը պետք է գրված լինի 2014 թվականի ընթացքում և հրատարակված լինի (անտիպ գործեր չեն ընդունվում): Պարտադիր չէ, բայց ցանկալի է, որ հեղինակը Գրողների միության անդամ լինի. «Մեր օրերում հաճախ է պատահում, որ գրպանում որոշակի գումար ունեցող մարդիկ գնում և իրենց մտքի թռիչքներն են տպագրում ու մրցույթների ներկայացնում: Դրա համար մի փոքրիկ զտում ենք ուզում անել: Բայց ժյուրին ուսումնասիրելու է ներկայացված բոլոր աշխատանքները: Եվ եթե գրական ստեղծագործությունն իրենից արժեք ներկայացնի, հաշվի չի առնվի, որ հեղինակը Գրողների միության անդամ չէ»,- վստահեցրեց Գայանե Մուրադյանը:

«Կերպարվեստ» անվանակարգում ներկայացվող աշխատանքները նույնպես պետք է 2014 թվականի ընթացքում ստեղծված և որևէ ցուցահանդեսում ցուցադրված լինեն:

«Երաժշտություն» անվանակարգում ներկայացվող ստեղծագործությունը պետք է որևէ համերգասրահում հնչած լինի 2014 թվականի ընթացքում:

«Մանկապատանեկան ստեղծագործություն» անվանակարգում կարող են լինել ներկայացումներ, ռադիոհաղորդումներ, մանկական բանաստեղծություններ, հեքիաթներ այլն: Գ. Մուրադյանի խոսքով՝ ժանրային առումով որևէ սահմանափակում չկա ինչպես այս, այնպես էլ մյուս անվանակարգերում:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Այսօր` Հայաստանի Թեքեյան մշակութային միության հիմնադրման 25-ամյակն է: Հիմնադիրները չորսն էին` Գագիկ Օհանյան, Վռամ Գրիգորյան, Աշոտ Բաբայան, Վլադիմիր Աստվածատրյան: Շնորհավորում եմ բոլոր թեքեյանցիներին և միության հիմնադիրներին: Հարգանքով` Աշոտ Բաբայան

  2. Բարև ձեզ:2015թվականի մրցանակաբաշխությանը գիրք եմ ներկայացրել`, մրցանակը շահելու մեծ ցանկությամբ:ՀԳՄ անդամ չեմ:
    Ասեմ որ, այսօր շատերն են գիրք հրատարակում,և որ դա նախապայմանն է ՀԳՄ անդամ դառնալու համար/արդեն կան մոտ 525 ՀԳՄ անդամներ/,իսկ այդ թվի մեջ քանի գրող կա?Այսօր ԳԻՐՔԸ հեղինակազրկվել է,գրական աղբը բարձրացել է գրասեղաններին և չմտահոգվել չի լինում:
    Սպիտակ քաղաքից եմ,ստեղծագործում եմ քսան տարուց ավելի:Առաջին անգամ շահի ակնկալիք ունեմ իմ գրականությամբ:Կարծում եմ հուսախաբ չեն անի:
    Իմ գործերին կարող եք ծանոթանալ ինտերնետով`գուգլ Հասմիկ Աջամյան:Շնորհակալություն

  3. Զարմանալի է,որ անվանակարգ չկա,և զարմանալի է,որ ` «Մանկապատանեկան ստեղծագործություն» անվանակարգում կարող են լինել ներկայացումներ, ռադիոհաղորդումներ, մանկական բանաստեղծություններ, հեքիաթներ այլն:

    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2015/11/02/624746/

    © 1998 – 2015 Առավոտ – Լուրեր Հայաստանից

  4. մրցանակաբաշխության անվանակարգում արդյոք տեղ ունի մանկական գրականությունը,քանզի իմ ներկայացրած գիրքը `ՊԻՆԳ ՎԻՆ,հեքիաթներ և պատմվածքներ է ընդգրկում,քանզի կա նաև մրցանակաբաշխության այս անվանակարգը` «Մանկապատանեկան ստեղծագործություն» անվանակարգում կարող են լինել ներկայացումներ, ռադիոհաղորդումներ, մանկական բանաստեղծություններ, հեքիաթներ այլն:
    Իմ ստեղծած գրականության համար`քսան տարի շարունակ, նյութական ակնկալիք ունեմ առաջին անգամ և չեմ ուզում հուսախաբ լինել:

  5. ՏՂԵՐՔ, ԻՆՁ ՉԽԱՆԳԱՐԵՔ
    Տղերք, ձեր ունեցած աթոռներով, ձեր անուն հանած փառքով,
    ինձ չխանգարեք ձեր անաշխատ ստացած ժառանգությամբ,
    ձեր ընչաքաղցությամբ, ձեր ժլատությամբ, ձեր մեծամտությամբ, ձեր ախորժակով:
    Ես չեմ պատրաստվում բարձրացնել ձեր կանանց կրունկի տակը, ես չեմ պատրաստվում խոնարհվել ձեր աջին:
    Ես փառքի ետևից փողով գնացողներից չեմ, աչք կապողներից չեմ :
    Դուք միայն ձեր լավն եք ուզում , ձեր տված մեկի դիմաց բազմակին եք ուզում:
    Չխանգարեք,տղերք: Ես թիկունք չունեմ, ձեր կանանց պես ինձ համար հոգացողներ չկան, պաշտոնական զանգեր չկան : Ինձ ձեր ողորմածությունը պետք չէ, ձեր գրպանի հաշիվը պետք չէ, ես ձեզանից չեմ մուրում: Ասպետին վայել արժանապատվությամբ եմ խոսք հնչեցնում ու փորձում եմ չմոռանալ պարտադրված լինելը, չմոռանալ գոյատևելու կամք ունենալ:
    Ինձ չխանգարեք,տղերք: Իմ երգելու շնորհը վերուստ է ինձ տրված ու այն ինձ վրա շատ թանկ է նստել,ու արդեն տասնամյակներ շարունակ ստեղծագործում եմ,Ու իմացեք, որ պիտի շարունակեմ երգել:
    Ինձ հեգնում են `փողի համար ես գրում,-հարցնելով:
    -Չէ,ասում եմ,փողի համար չեմ գրում:
    -Բա դե գնա քեզ համար գրիր, ինչու ես փող ուզում,
    -իրենց նպատակին հասած ելք են ցույց տալիս:
    -Բացի գրելը,մշակույթային արժեք ստեղծելը, ես հաց եմ ուտում,-հոգեբանորեն ընկճված ասում եմ ես:
    -Գնա հավաքարար աշխատիր, հացի փող կունենաս,
    -լսում եմ,լսում եմ ու էլի հարկադրված չարանում:
    Գրական մրցույթներ են հայտարարվում, գրական մրցանակներ սահմանվում,գրական մրցանակներ շնորհվում: Տաբուներ ինչու են դրվում և հրապարակավ հայտարարվում, որ մրցույթին պետք է մասնակցեն …Գրողների Միության անդամները,ու հետո վրա բերում `բայց, կարող են նաև…:
    Բայց… ի՞նչու, ի՞նչի համար ,որ մրցանակ ստացողն էլի ստանա մրցանակ?:
    Մոտ հինգ հարյուր անդամ կա ԳՄ ում`ու մի քանի գրող, քանին են սևն սպիտակից ջոկում, բայց հո կարողանում են գլխից վեր թափահարել անդամատոմսը,թե` անդամ ենք,ուրեմն գրող էլ ենք:
    Մեկն ինձ Գրողների Միության «չանդամ» անվանեց, ասես խարանել կամենալ:
    Դա առավելություն է?
    Թող, թող այն լինի ձերը, ձեր գրական վաստակի համար ստացած բազում մրցանակներն էլ թող ձերը լինեն,բայց ….բայց մեկ անգամ գերազանցեք ձեզ….
    Մեկ անգամ գերազանցեք ձեր մեջ բնակալված ընչաքաղցությանը, մեծամտությանը, ձեզ տրված ձրի բաներին ու այդժամ կհավատամ ձեզ, այնպես ինչպես հավատում են բանից անտեղյակ մարդիկ:
    Իսկ հիմա փորձեք չխանգարել ` ձեր խոսքը պահել ձեզ, ձեր «ուղղորդող» խոսքը պահել ձեզ, ձեր դուք շատ անգամներ եք օգտվել :
    Ինչքան էլ ինձ չուզենաք, ես Աստծո կամոք կամ ու ինձանից առաջ են իմ գրական գործերը` տպագրված գրքեր, որոնցից մեկը`մանկական հեքիաթներ և պատմվածքներ /ՊԻՆԳ ՎԻՆ/, ներկայացրել եմ «Վ. Թեքեյան կենտրոն» մշակույթային հիմնադրամ` արդեն հայտարարված մրցանակաբախշության համար, և տպագրության պատրաստ ունեմ անտիպ գրքեր`մանկական բանաստեղծություններ,հանելուկներ, վերնագրված , և պոեզիա` :
    Տղերք, ինձ չխանգարեք:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30