Հոկտեմբերի 31-ին, ժամը 12.30-ին, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները, թմրամիջոց պահելու կասկածանքով, Պրոմեթեյ թաղամասի թիվ 2 հասցեի մոտից բերման են ենթարկել 1944 թ. ծնված Պավել Խ.-ին: Խուզարկությամբ նրա գրպանից հայտնաբերվել է թղթի մեջ փաթաթված 1,9 գ կանեփանման զանգված:
Պավել Խ.-ն հայտարարել է, որ կանեփը քաղել է Վարդաբլուր գյուղի «Լճեր» կոչվող վայրում աճած թփերից` օգտագործելու նպատակով:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
Կարդացեք նաև
ՀՀ ոստիկանություն