«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում (ՔԿՀ) այսօր հինգ կալանավոր հացադուլ է սկսել, ևս երեքն էլ այդ ծայրահեղ քայլին էին դիմել նախորդ շաբաթավերջից։ Բոլորն էլ բողոքում են վաղաժամ ազատ արձակման անկախ հանձնաժողովի դեմ՝ պնդելով, որ այն թափանցիկ չի գործում, կայացված որոշումներն էլ չեն հիմնավորվում։
Վեց տարվա ազատազրկման դատապարտվածՎոլոդյա Ավետիսյանն արդեն չորրորդ օրն է՝ չի դադարեցնում հացադուլը։ Անկախ հանձնաժողովն անցած շաբաթ արդեն երկրորդ անգամ մերժեց նրա՝ վաղաժամ ազատ արձակման դիմումը։
Կնոջ՝ Մարգարիտա Բաղրամյանի հետ զրույցում, ազատամարտիկը նշել է, որ իրեն լավ է զգում։ «Թղթի վրա մենակ գրված է եղել՝ մերժում, ուրիշ ոչ մի բան։ Դե, ես դեմ եմ, որ ինքը նստել է [հացադուլի]։ Ասեցի՝ «դուրս արի», ասեց՝ «չէ՛, նստելու եմ»։ Բայց քանի օր կտևի՝ չգիտեմ», – «Ազատության» հետ զրույցում ասաց ազատամարտիկի կինը։
Կարդացեք նաև
Ռուզան Գիշյան
Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի կայքում