Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա նիստում սահմանեց սահմանադրական փոփոխությունների 2015 թվականի դեկտեմբերի 6-ին նախատեսված հանրաքվեի տեղամասային հանձնաժողովներում հանձնաժողովի նախագահի եւ քարտուղարի պաշտոնների բաշխումը ԱԺ խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի միջեւ:
Հանձնաժողովի որոշմամբ, 1997 ընտրատեղամասում հանձնաժողովի նախագահ ու քարտուղար 888-ական կլինեն ՀՀԿ խմբակցությունից, 621` ԲՀԿ-ից, 155` ՀԱԿ-ից, իսկ 111՝ «Ժառանգություն», ՕԵԿ եւ ՀՅԴ խմբակցություններից:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ