Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Իրավիճակը սահմանում խաղաղ է, ականանետերից կրակոցները շատ քիչ են». Սեյրան Օհանյան (Տեսանյութ)

Նոյեմբեր 02,2015 16:51

Այսօր լրագրողների հետ զրույցում ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը, խոսելով սահմանային իրավիճակի մասին, ասաց, որ լարվածության չափն իջել է. «Վերջին ժամանակահատվածում խոշոր տրամաչափի զինատեսակներից՝ ականանետերից կրակոցները շատ քիչ են: Բայց լինի լարված, թե հարաբերական հանդարտություն՝ հայկական զինուժը, հատկապես ԼՂՀ տարածքում վերահսկում է իրավիճակը: Կարող ենք ասել, որ իրավիճակը համեմատաբար խաղաղ է: Ականանետերից լինում է օրվա ընթացքում 5-10 կրակոց»:

Այդ ժամանակավոր խաղաղությունը նախարարը կապեց մեր հարեւանների ներքին խնդիրների՝ ընտրությունների հետ. «Համենայնդեպս, մեր զինուժը պատրաստ է ցանկացած զարգացումների»:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչ տեսակետ ունի նախարարը Սահմանադրական փոփոխությունների մասին. «Քաղաքական գործընթացներն այնպիսի զարգացում են այսօր վարում, որ մեր ժողովուրդը պիտի պատրաստ լինի ցանկացած զարգացման: Հիմա մենք ընտրել ենք այն ճանապարհը, որ Սահմանադրական փոփոխություններ են տեղի ունենալու եւ պատասխանատվություն ենք կրում պաշտպանական համակարգի փոփոխությունների համար: Սահմանադրական նոր փոփոխություններով, զինված ուժերի համակարգը, անկախ քաղաքական դասավորումներից, երաշխավորելու է մեզանից յուրաքանչյուրի, երկրի, հայ ժողովրդի պաշտպանունակության մակարդակը: Պաշտպանության կազմակերպումը հստակ է լինելու շարքային քաղաքացու, զինվորականի, ղեկավարի, հրամանատարի համար: Բոլոր ընթացակարգերը՝ իրադրության գնահատումից մինչեւ համապատասխան որոշումներ ընդունելը, ապահովելու են համապատասխան ուղղահայացով, այսինքն, որեւիցե այլ տեսակետներ չեն լինելու: Մենք հիմա ամեն ինչ անում ենք, որպեսզի այդ համակարգը ձեւավորվի, այն Սահմանադրության մեջ երաշխավորվի եւ ընդունվելու դեպքում մենք դա իրականացնենք»:

Նա ասաց, որ այս տարիների ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի կատարած աշխատանքի արդյունքում զինադադարի պայմանները պահպանվում են, բայց հիմա մեր ցանկությունն է, որ գնահատականները թիրախային լինեն այն կողմի համար, որը խախտում է:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30