Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հետաքննվում են Լոռու անտառներում հայտնաբերված ապօրինությունները (տեսանյութ). ՀԲՃ

Նոյեմբեր 02,2015 16:31

Ձեր ուշադրության ենք ներկայացնում երկու ամբողջական տեսանյութ, որոնք արվել են Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնության կամավորների կողմից, «Անտառների հասարակական մոնիտորինգ» ծրագրի շրջանակներում իրականացրած առաջին դաշտային աշխատանքների ժամանակ՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Դսեղի և Եղեգնուտի անտառտնտեսությունների մի քանի տեղամասերի տարածքում։ Երկու օրվա դիտարկումների ընթացքում հայտնաբերեցինք 1000-ից ավել անօրինական հատված ծառ, որոնցից շուրջ 500-ը թարմ հատումներ էին։ Այդ ծառերի մեծամասնությունը աճում էին 30 աստիճանից բարձր թեքություն ունեցող լանջերին, որտեղ ընդհանրապես հատումներ իրականացնել չի կարելի։

Անտառահատումների բոլոր լուսանկարները կարող եք գտնել այս հղումներով՝

Դսեղի անտառտնտեսություն,  Եղեգնուտի անտառտնտեսություն

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթևոսյանի խոսքով, ահազանգից հետո հատուկ խումբ են ուղարկել՝ հիշյալ թվերը ճշտելու համար: Իսկ Լոռու մարզի իրավապահներն էլ արդեն հետաքննություն են սկսել այս տեսանյութերի և լուսանկարների հետքերով։ Ցանկալի կլիներ իմանալ նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի պաշտոնական կարծիքն ու բացատրությունները այս քանակության չբացահայտված ապօրինությունների վերաբերյալ։

Հ.Գ. Մենք շատ լավ հասկանում ենք, որ սոցիալական ծանր պայմանները մեր բազմաթիվ հայրենակիցների ստիպում է իրենց տները տաքացնելու համար ձեռք մեկնել անտառի օգնությանը։ Բայց մյուս կողմից էլ պնդում ենք, որ անտառների պահպանության համար պատասխանատու պետական մարմինները պարտավոր են ամեն ինչ անել, որպեսզի վառելափայտի հայթհայթման գործընթացն իրականացվի հնարավորինս կազմակերպված, լուրջ վերահսկողության և մասնագիտական մոտեցումների դրսևորման պայմաններում, որպեսզի նվազագույնի հասցվի անտառներին հասցվող վնասները։

Հատկապես կոչ ենք անում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի պատասխանատուներին.

պետք չէ տարբեր պատճառաբանություններ փնտրել անվերահսկելի վիճակն արդարացնելու համար, ասելով թե դրանք օրինական հատումներ կարող են լինել, ուղղակի ավելի ներքևից են կտրած, դրա համար չեն երևում համապատասխան նշումները։ Առավել ևս անթույլատրելի է միայն գյուղացիների ուղղությամբ մեղադրանքներ հնչեցնելը։ Անհրաժեշտ է ընդամենը փոխել կարծրատիպերը և գտնել խնդիրների լուծման գործուն եղանակներ։ Միայն մեր հետազոտած տարածքներում այնքան թափուկ կար, որը կբավարարեր այդ անտառների շրջակայքի բոլոր բնակավայրերի վառելափայտի պահանջարկը։

 

Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30