Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրեն Սուրենյանցը դատարանում խոստացավ տուժողներին վերադարձնել ամբողջ գումարը

Նոյեմբեր 02,2015 16:24

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ, նոյեմբերի 2-ին շարունակվում էր քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գործի քննությունը:

Դատավարությունը սկսեց դատավորի՝ ամբաստանյալ Սուրեն Սուրենյանցին նկատողությամբ, առ այն, որ ամբաստանյալը ալկոհոլ օգտագործած է դատարան ներկայացել, որը պարզելու համար դատավոր Արմեն Բեկթաշյանը ցանկացավ շտապօգնություն կանչել՝ խմածության աստիճանը պարզելու համար: Սուրեն Սուրենյանցն արդարացավ, որ ալկոհոլ օգտագործել է նախօրեին՝ հոգեհացի ժամանակ:

Դատավարության սկզբում ամբաստանյալ Սուրեն Սուրենյանցը հրաժարվեց ցուցմունքից՝ պատճառաբանելով տուժող Նարեկ Մանուկյանի բացակայությամբ:

Ցուցմունքով հանդես եկան միայն տուժող Անուշ Աղաջանյանը եւ Ազգանուշ Մուշեղյանը՝ պնդելով, որ իրենց պահանջը նույնն է՝ ցանկանում են միայն ետ ստանալ այն ամբողջ գումարը, որը, ըստ իրենց, ամբաստանյալը խաբեությամբ յուրացրել է:

Սուրեն Սուրենյանցը նախորդ դատավարության ժամանակ խոստացել էր մինչեւ հաջորդ դատավարությունը տուժողներին վերադարձնել այն բոլոր գումարները, որը տարբեր պատրվակներով յուրացրել էր:

Դատավոր Արմեն Բեկթաշյանը ամբաստանյալին հիշեցրեց իր նախորդ խոստման մասին, որին ի պատասխան՝ Սուրեն Սուրենյանցն ասաց, որ պատրաստ է ամբողջ գումարը վճարել վաղը, բացի տուժող Նարեկ Մանուկյանից:

Գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 19-ին:

 

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30