Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ծանր հրետանիով ռմբակոծում են սահմանամերձ գյուղերը, եթե բոլորս համաձայն ենք, ապաստարան կառուցենք». Նաիրա Զոհրաբյան

Նոյեմբեր 02,2015 16:14

Այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2016-ի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն ասաց, որ պատրաստվում է «Հիդրոմետ» ծառայությունը միացնել հակակարկտային ծառայությանը. «Երկուսն էլ ՊՈԱԿ են: Կադրային կրճատումներ չի արվելու, ուղղակի հիդրոմետի հաստիքներն ուղղվելու են մարզեր: Անընդհատ հակակարտային կայաններ են բացվում եւ հաստիքներ են պետք  մարզերում: Հիմնական խնդիրն է պարզել՝ ամպերը կարկտաբե՞ր են, թե՞ ոչ»:

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հարցրեց. «Արագածոտնու ողջ ծիրանի բերքը փչացել է՝ հակակարկտային կայանների բացակայության պատճառով: Նախատեսվե՞լ է այնպես բաշխել, որ տոտալ դժգոհություն չունենանք, որ ամբողջ բերքը փչացել է այս մարզում:

Արմեն Երիցյանը պատասխանեց՝ մեզ պետք է 4000-ից ավելի հակակարտային կայան, որի մեկ հատն արժե 3.5 մլն դրամ:

Նաիրա Զոհրաբյանը նաեւ հարցրեց. «Բերքաբեր գյուղում գյուղապետն իր միջոցներով է ապաստարան սարքում, որը հնարավոր չէ: Ծանր հրետանիով ռմբակոծում են սահմանամերձ գյուղերը: Եթե բոլորս համաձայն ենք ապաստարան կառուցել, միգուցե հստակ ծրագիր կազմենք: Գնալով Ադրբեջանն անցնում է լուրջ զինատեսակներով ռմբակոծելու խաղաղ բնակիչներին: Սա պետք է լուրջ միջոցներով արվի, ոչ թե իրականացվի մասնավոր անձանց բարի կամքի հաշվին»:

Նա առաջարկեց, որ քանի որ առանձին-առանձին բոլորը կողմ են արտահայտվում, միասին գործեն, մի ընդհանուր ծրագիր մշակեն եւ իրականացնեն:

Նախարարը պատասխանեց. «Բերքաբերում ես անձամբ եղել եմ, նայել ենք, մեր աշխատակիցներին եմ ուղարկել, որ այնպես անենք՝ գյուղի բնակիչները ապաստարաններով կարողանանք ապահովել: Բայց դպրոցի խնդիրն էլ կա, դպրոց են գնում երեխաները, դպրոցի վրա էլ են կրակում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. henri says:

    Մի քանի տարի առաջ Հայաստան եւ Արցախ այցելեց հանրածանօթ պատերազմագէտ ՝ կարեւոր գիրքերու հեղինակ ՝ ֆրանսահայ Ժերար Շալեան եւ բացայայտօրէն երկու հանրապետութիւններու պատասխանատուներուն թելադրեց որ փութով ապաստարաններ կառուցեն սահմանամերձ շրջաններուն մէջ՝ վերջը ուշ կ՜ըլլայ։ Կը թուի թէ արդէն հիմա ուշ է -որուն հոգը։Հարուածները ուտողը գիւղացին է ։

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30