Լրահոս
Օրվա լրահոսը

«Կոգալիմավիա»-ն որպես Եգիպտոսի ավիավթարի պատճառ է նշել արտաքին ազդեցությունը. Interfax

Նոյեմբեր 02,2015 16:10

«Կոգալիավիա» ավիաընկերությունը, որպես շաբաթ օրը Եգիպտոսում Airbus A321 օդանավի ընկնելու միակ պատճառ է նշել արտաքին ազդեցությունը: Ըստ «Interfax»-ի՝ Մոսկվայում այսօր տեղի ունեցած բրիֆինգում լրագրողներին այս մասին ասել է ավիաընկերության ներկայացուցիչը:

«Համակարգերի խափանումը չի կարող օդում ինքնաթիռի կործանման պատճառ դառնալ: Միակ պատճառը կարող է լինել ինքնաթիռի վրա մեխանիկական ազդեցությունը»,- հայտարարել է ավիաընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Ալեքսանդր Սմիրնովը եւ հավելել, որ չկա համակարգերի խափանման այնպիսի համադրություն, որը կարող է կործանել ինքնաթիռն օդում:

Նա հստակեցրել է, որ ապահերմետիկացման դեպքում ինքնաթիռի անձնակազմը եւ ուղեւորները թթվածնային դիմակներ են հագնում. «Այդ դեպքում նաեւ օդաչուն ինքնաթիռի բարձրության վթարային իջեցում է կատարում, կարգավորում է իրավիճակը եւ, դրանից հետո, եթե անհրաժեշտ է, պահուստային օդանավակայնում վայրէջք է կատարում»:

«Կոգալիմավիայի» ղեկավարությունը նաեւ բացառել է տեխնիկական անսարքությունը եւ օդաչուների սխալը եւ հստակեցրել, որ կործանումից առաջ ինքնաթիռը անկառավարելի թռիչք է իրականացրել:

Ավիաընկերության գլխավոր տնօրենի ինժեներական ապահովման հարցերով տեղակալն իր հերթին հայտարարել է, որ ինքնաթիռի անձնակազմն ի վիճակի չի եղել օգնության ազդանշան ուղարկել: «Ամենայն հավանականությամբ, վթարային իրավիճակի զարգացման սկզբում անձնակազմն ամբողջությամբ կորցրել է աշխատելու հնարավորությունը»:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30