Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայկական շնորհանդես Լոնդոնում

Նոյեմբեր 02,2015 15:55

Հայաստանի զարգացման հիմնադրամի հետ բացառիկ պայմանավորվածությամբ Լոնդոնում նոյեմբերի 1-ի երեկոյան ՛՛British Guild of Travel Writers՛՛ մրցանակաբաշխություն՛2015-ն ուղեկցվել է հայկական մշակույթի և խոհանոցի շնորհանդեսով, որի հատուկ մաս է կազմել գինու համտեսը: Լոնդոնի «Սավոյ» հյուրանոցի դահլիճն ամբողջությամբ լցված է եղել հայկական թեմայով: Ոլորտում տարվա այս ամենակարևոր միջոցառմանը մասնակցել են լրագրողներ, գինու փորձագետներ և սոմելիեներ: 350 հյուրերի համար հայկական մրգերով լեցուն 35 սեղան է ձևավորվել:

«Ձեզանից շատերը լսել են հայերի մասին և հանդիպել են հայերի, բայց ի՞նչն եք դուք ասոցացնում Հայաստանի հետ: Այս երեկո մենք հաճույքով կպատմենք ձեզ մեր երկրի գեղեցկության, հիանալի մարդկանց, ջերմ հյուրընկալության մասին, կներկայացնենք հայկական խոհանոցը և Հայաստանը: Երկիր՝ մեծ հմայքով և Քրիստոնեական հազարամյա եզակի ժառանգությամբ: Մենք կպատմենք ձեզ Հայաստանի պատմությունը. մեր կյանքի և մշակույթի հետաքրքրաշարժ կողմերի, ստեղծարարության և ստեղծելու երևակայության պատմությունը, մարտահրավերները հաղթահարելու նորարարական լուծումների, կրթության պատմությունը»,- բացելով երկրի մասին շնորհանդեսը, իր ելույթում նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը:

Երեկոյի հատուկ մաս կազմող գինու համտեսին միջազգային փորձագետը հյուրերին ներկայացրել է հայկական գինարտադրության վեցհազարամյա ավանդույթները և այսօր առաջարկվող տեսակների համային առավելությունները: Մրցանակաբաշխությունն ուղեկցող ընթրիքին մատուցված հայկական ավանդական խոհանոցի ուտեստների և գինու համտեսը հաջողություն է ունեցել՝ արժանանալով փորձագետների և սոմելիեների դրական արձագանքին:

unnamed-(7)

Լոնդոնի «Սավոյ» հյուրանոցի 414 քմ. դահլիճում տեղադրված 8 հսկայական էկրանները պրոյեկտել են հայկական նկարչության գլուխգործոցները՝ Մարտիրոս Սարյանի, Հովհաննես Այվազովսկու, Մինաս Ավետիսյանի և մյուսների ստեղծագործությունները, նաև՝ հայկական զարդանախշեր ու բնապատկերներ: 3D ձևաչափով երեք մասանոց տեսանյութ է ներկայացվել՝ բրիտանական կազմակերպության երեկոյի հյուրերին հաղորդելով Հայաստանի շունչը: Մշակութային մասի երաժշտական հատվածն ապահովվել է Արտո Թունջբոյաջյանի և գործընկերների կողմից:unnamed-(6)

«Ո՞վ կմտածեր, որ երբ 100 տարի առաջ թուրքերը կոտորում էին մեզ զուտ հայ լինելու համար, մենք պիտի վերածնվեինք և հիմա աշխարհին ներկայանայինք որպես այսքան հզոր ու ստեղծարար ժողովուրդ»,- երեկոն ամփոփելով, նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը:

 

Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30