Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ինչպես է Արմեն Երիցյանը «Այո»-ի շտաբում աշխատելու (Տեսանյութ)

Նոյեմբեր 02,2015 15:41

Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը նշանակվել է այո-ի շտաբի պետի՝ Հովիկ Աբրահամյանի տեղակալ:

Այսօր լրագրողները նախարարից հետաքրքրվեցին, թե ո՞ր արժանիքի համար են իրեն պաշտոն տվել այո-ի շտաբում: Նա պատասխանեց. «Բոլորին նշանակել են, ինձ առաջարկել են, որ ես էլ աշխատեմ»:

Նա զարմացավ, ինչո՞ւ պիտի չլիներ շտաբում: Երբ լրագրողները հիշեցրին, որ պետական պաշտոնյա է՝ նա ասաց, որ 18.00-ից հետո իրավունք ունի զբաղվել շտաբով. «Յուրաքանչյուրն ինքը պետք որոշի ասել այո կամ ոչ»:

Հարցին՝ 700 հազարը խփելո՞ւ եք՝ նա պատասխանեց. «Այդպիսի բաներ չկան»:

Թե ինչպես է նախարարը համոզելու մարդկանց, որ Սահմանադրական փոփոխություններին այո ասեն, Արմեն Երիցյանը պատասխանեց. «Ես, որպես Սահմանադրական իրավունքի մասնագետ, կարող եմ ասել, թե ինչի համար կարելի է այո ասել»:

Նա վիրավորվեց, երբ լրագրողները հարցրեցին՝ Դուք կարդացե՞լ եք Սահմանադրությունը: Նախարարի խոսքերով՝ «Ես Սահմանադրական իրավունքի մասնագետ եմ եւ իրավագիտության դոկտոր եմ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30