Լրահոս
Օրվա լրահոսը

«Ստրատֆոր». Ռուսաստանը խստացնում է Հայաստանի նկատմամբ իր դիրքերը

Նոյեմբեր 02,2015 15:24

«Մինչ Իրանի միջուկային համաձայնագիրն, անկասկած, փոխել է Միջին Արեւելքի դինամիկան, քչերն են մտածում, թե այս դրամատիկ գործարքը ինչպես կազդի Կովկասի տարածաշրջանի, մասնավորապես՝ Հայաստանի վրա: Արեւմտյան պատժամիջոցների չեղարկումից հետո, Հայաստանը կարող է դառնալ միջանցիկ երկիր իրանական բենզինի եւ բնական գազի Վրաստան մատակարարման համար»,- այս մասին ասվում է «Ստրատֆոր» հետազոտական կենտրոնի հրապարակած վերլուծությունում:

Հեղինակները նշել են, որ Թեհրանի եւ Երեւանի միջեւ էներգետիկ եւ ենթակառուցվածքների նախագծերի շուրջ հարաբերությունների զարգացումը վերջին բանն է, որ ուզում է Հայաստանի գլխավոր գործընկեր Ռուսաստանը, «հատկապես, եթե բացառված է նրանց բաժնետոմսերը վերահսկելը: Այդ նպատակով Ռուսաստանը մեծացնում է իր տնտեսական ներկայությունը Հայաստանում, ինչպես նաեւ ստիպում է ազդեցիկ հայերին, որոնք ապրում են Ռուսաստանում (նկատի ունեն Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին- Ա.Ի.), մտնել Հայաստանի քաղաքական կյանք»:

Վերլուծությունում գրված է նաեւ, որ Հայաստանի, որպես նավթի տարանցիկ երկիր դառնալու գործընթացի խափանումը ավելի կմեկուսացնի նրան եւ նոր տարածաշրջանային էներգետիկ ծրագրերը կշարունակեն շրջանցել Երեւանը. «Բայց սա հենց այն է, ինչ Մոսկվան ուզում է. Հայաստանը կախված պահել Ռուսաստանից եւ նախկին խորհրդային երկիրը պահի իր ազդեցության գոտում՝ Արեւմուտքից հեռու: Եվ, ի վերջո, Ռուսաստանում բնակվող հայերը կարող են կարեւոր թեկնածուներ դառնալ Հայաստանի քաղաքական կյանքում եւ, միաժամանակ, ծառայեն Ռուսաստանի շահերի համար»:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30