Հոկտեմբերի 31-ին, ժամը 02.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը Երևանի Մամիկոնյան փողոցի տներից մեկից, գլխի վնասվածքով, բուժօգնության է տեղափոխել 1990 թ. ծնված Էդվարդ Խ.-ին, որը, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել բացատրություն տալու:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 01.00-ին, Մամիկոնյան փողոցի թիվ 31 տան մոտ, վիճաբանության ժամանակ, Էդվարդ Խ.-ին դանակով հարվածել և գլխի ու աջ նախաբազկի մասերում վնասվածքներ է պատճառել 1989 թ. ծնված Մամիկոն Ա.-ն, ով ժամը 16.00-ին իրենց տան մոտից բերման է ենթարկվել և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է հետաքննություն:
ՀՀ ոստիկանություն