Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 2-ին ընդունել է “Landmine Free Artsakh Campaign” նախաձեռնության ղեկավար Օջենի Փանոսյանին եւ “HALO Trust” կազմակերպության Հայաստանի ու Արցախի ծրագրերի ղեկավար Յուրի Շահրամանյանին:
Հանդիպմանը քննարկվել են Արցախում ականազերծման գործընթացին վերաբերող հարցեր:
Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ “HALO Trust” կազմակերպությունը կարեւորագույն առաքելություն է իրականացնում մեր հանրապետությունում՝ հավելելով, որ “Landmine Free Artsakh Campaign” նախաձեռնության գործուն մասնակցությունն ականազերծման աշխատանքներում պահանջված է ու անհրաժեշտ: