Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայաստան-ԵՄ համագործակցությունը տարածքային կառավարման ոլորտում նոր թափ կստանա

Նոյեմբեր 02,2015 13:51

Նոյեմբերի 2-ին ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանն ընդունեց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկուն: Սա դեսպանի առաջին հանդիպումն էր նախարար Երիցյանի հետ:

Շնորհավորելով դեսպանին իր նշանակման կապակցությամբ՝ նախարարը մանրամասն ներկայացրեց ՏԿԱԻ գործունեությունը տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների բնագավառում, մասնավորապես համայնքների խոշորացման ծրագրի իրականացման գործընթացը:

Շնորհակալություն հայտնելով նախարարին ջերմ ընդունելության համար՝ դեսպան Պ. Սվիտալսկին նշեց, որ ԵՄ-ն նպատակ ունի խորացնել Հայաստանի հետ իր համագործակցությունը, որի շրջանակներում վստահ է իր հունով կընթանա համագործակցությունը արտակարգ իրավիճակների բնագավառում և նոր խթան կստանա համագործակցությունը տարածքային կառավարման ուղղությամբ: Դեսպանը նշեց, որ ԵՄ-ն խորապես հետաքրքրված է Տարածքային համաչափ զարգացման ծրագրի առաջընթացով և ցանկություն ունի ավելի ակտիվ ներգրավվել ծրագրի իրականացման գործընթացում: Հայաստանում գտնվելու ընթացքում դեսպանն արդեն հասցրել է այցելել Արմավիրի և Արագածոտնի մարզեր:

Անդրադառնալով Տարածքային համաչափ զարգացման ծրագրին՝ ՏԿԱԻ նախարար Երիցյանը ներկայացրեց ծրագրում ներառված 3 հիմնական ուղղությունները (1.համայնքների խոշորացում, 2. ապակենտրոնացում, 3.համայնքների համաչափ զարգացում ) և դրանց վերաբերյալ իրականացվող ծրագրերը:

Svitalski_2

 

«Անշուշտ, համայնքներում բավականին շատ խնդիրներ կան, որոնք մարզերի համաչափ զարգացման ծրագրի հետ միասին մշտապես ՀՀ նախագահի և վարչապետի ուշադրության կենտրոնում են»,-ասաց նախարար Երիցյանը՝ նշելով, որ ինքն անձամբ պարբերաբար այցելում է Հայաստանի տարբեր համայնքներ, զրուցում տեղի բնակիչների հետ՝ նրանց հիմնական կարիքներն ու սպասելիքները դուրսբերելու և համապատասխան լուծումներ առաջարկելու նպատակով:

Նախարարը դեսպանին ներկայացրեց նաև մանրամասներ Հայաստանի 3 մարզերում գործարկված (Սյունիք, Լոռի, Տավուշ) համայնքների խոշորացման պիլոտային ծրագրից: Ինչին ի պատասխան՝ դեսպան Սվիտալսկին նկատեց, որ իր եվրոպացի գործընկերներից շատ դրական արձագանքներ է լսել վերոնշյալ պիլոտային ծրագրի ընթացքի մասին:

ՏԿԱԻ նախարարը և դեսպանը բանավոր համաձայնություն ձեռք բերեցին տարածքային կառավարման և տարածքային համաչափ զարգացման ոլորտներում Հայաստան-ԵՄ համագործակցության ակտիվացման հարցում:

ՀՀ ՏԿԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30