Լրահոս
Օրվա լրահոսը

Ծառուկյանի օբյեկտներում ստուգումներն ավարտել են. «Առանձնապես խախտումներ չենք հայտնաբերել» (Տեսանյութ)

Նոյեմբեր 02,2015 13:47

Այսօր լրագրողները ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանից հետաքրքրվեցին,թե Գագիկ Ծառուկյանի օբյեկտներում ստուգումներն ի՞նչ եղան,ավարտեցի՞ն:

Նա պատասխանեց. «Գագիկ Ծառուկյանին պատկանող 7 տնտեսությունում ստուգումներ ենք անում, 6-ում ավարտել ենք, առանձնապես խոշոր չափերի խախտում չենք հայտնաբերել: Ասեմ, որ այդ ստուգումներին մասնակցել են պետական այլ մարմիններ, մեծ թվով փորձագետներ, բավականին լուրջ թիմ նաեւ Գագիկ Ծառուկյանի մասնակցել են: Մեր կողմից ճշգրտումներ են տեղի ունեցել հաշվանցումների միջոցով եւ մնացել է մեկ ձեռնարկություն՝ Արարատցեմենտը»:

Հարցին՝ այսինքն, Սերժ Սարգսյանի հայտարարությունը սխա՞լ էր, նա սխալվո՞ւմ էր՝ Գագիկ Խաչատրյանը պատասխանեց. «Սերժ Սարգսյանը չի արձանագրել, թե ինչ խախտումներ են եղել,ասում էր՝ պետք է ճշտել: Համապատասխան հանձնարարություն ենք ստացել, մենք ստուգել ենք եւ էական խախտումներ չենք արձանագրել: Եվ ասեմ, որ ստուգումները կատարել ենք բացառապես օրենքի սահմաններում»:

Հարցին՝ Դուք քաղաքական գործոնը բացառո՞ւմ եք այդտեղ, որ Գագիկ Ծառուկյանը քաղաքական գործոնների փոփոխությամբ պարզվեց, որ նա խախտում չի արել:

Գագիկ Խաչատրյանը պատասխանեց. «Միանշանակ բացառում եմ, բոլորս գիտենք քաղաքական գործոնները, բայց վերջին տարիներին դու չեք տեսնի, որ հարկային մարմինները քաղաքական գործընթացների մեջ ունենան այդպիսի դերակատարություն: Մենք համապատասխան հանձնարարություն ունեցանք: Նախագահն ասում էր՝ չստուգված, ստուգեցինք, տեսանք, որ էական խախտումներ չկան,ի՞նչ եք ուզում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30