Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ուսուցչին փոխարինեց Արմեն Աշոտյանը. (ֆոտոշարք եւ տեսանյութ)

Նոյեմբեր 02,2015 13:32

Երևանի թիվ 195 ավագ դպրոցում այսօր տեղի ունեցավ տարբեր ազգերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունների վերաբերյալ բաց դաս, որը վարեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:

Նա աշակերտներից նախ հետաքրքրվեց, թե ինչ գիտեն հրեաների, ասորիների, եզդիների ցեղասպանությունների մասին, ապա խոսեց մարդկության դեմ կատարված ոճիրների վերաբերյալ տեղեկացվածության կարեւորության մասին:

Նշենք, որ Հայոց ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին ԿԳՆ նախաձեռնությամբ մի շարք միջոցառումներ իրականացվեցին դպրոցներում եւ բուհերում: Այս շաբաթվա ընթացքում էլ Հայաստանի բոլոր ավագ դպրոցներում մեկական դասաժամ կտրամադրվի այլ ցեղասպանությունների ուսումնասիրությանը:

«Խոսելու ենք ինչպես Ռուանդայի եւ Կամբոջայի ցեղասպանությունների, այնպես էլ Հոլոքոստի մասին: Հայերի ցեղասպանությունից բացի, Հոլոքոստն ամենաուսումնասիրված ցեղասպանություններից է: Յուրաքանչյուր ժողովուրդ պետք է տեղյակ լինի այլ ժողովուրդների պատմության սեւ էջերից»,-լրագրողների հետ զրույցում ասաց Արմեն Աշոտյանը:

Exarn_2 Exarn_1 Ashotyan_25 Ashotyan_6 Ashotyan_4 Ashotyan_2 Ashotyan_1 Exarn_3

Նրա բնորոշմամբ՝ կարեւոր չէ՝ որ կրոնական կամ էթնիկ խմբի դեմ է ոճիր իրականացվում, միեւնույն է՝ այն ուղղված է մարդկության դեմ. «Ցեղասպանությունները չունեն ազգային պատկանելիություն, եւ պատահական չէ, որ որակավորվում են որպես մարդկության դեմ իրականացված ոճիրներ: Եթե այսօր նման գործողությունների է ենթարկվում մի ժողովուրդ, օրինակ՝ եզդիները եւ Մերձավոր Արեւելքի մյուս քրիստոնյա ազգերը, ապա չդատապարտելով եւ չկանխելով դա՝ որեւէ ժողովուրդ չի կարող հանգիստ ապրել եւ մտավախություն չունենալ, որ այդ աղետն իրեն էլ չի սպառնալու»:

Կրթության նախարարն առաջին անգամ չէր ուսուցչի դերում: Վերջին 6 տարիներին նա տարբեր թեմաներով բաց դասեր է անցկացրել: Բնականաբար, 45 րոպեում հնարավոր չէ տալ աշակերտների բոլոր հարցերի պատասխանները, սակայն նախարարը փորձեց սպառիչ տեղեկատվություն հաղորդել:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30