Լրահոս
Օրվա լրահոսը

Աղվան Վարդանյան. Դաշնակցությունը ստեղծել է քարոզչական բավականին պատկառելի խումբ (Տեսանյութ) 

Նոյեմբեր 02,2015 13:24

«ՀՅԴ Գերագույն մարմինը ձեւավորել է կոլեգիալ շտաբ, որի աշխատանքները ղեկավարելու եմ ես»,- նոյեմբերի 2-ին «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

Նա նշեց, որ ձեւավորվել են նաեւ հինգ աշխատանքային խմբեր, որոնք ղեկավարում են Արմեն Ռուստամյանը, Արծվիկ Մինասյանը, Աղվան Վարդանյանը, Լեւոն Մկրտչյանը եւ Արսեն Համբարձումյանը, յուրաքանչյուր խմբում կլինեն 4-5 հոգի: Բացի այդ Հայաստանի Հանրապետության մարզերում եւ Երեւանում Դաշնակցության կոմիտեները կդառնան շտաբներ:

«Երեկ Գերագույն մարմնում մենք հավաքել էինք մեր բոլոր մարզային շտաբների պատասխանատուներին, աշխատանքի բաշխում կատարեցինք: Այնուհետեւ հանդիպեցինք Երեւանի կոմիտեի ներկայացուցիչների հետ, նախատեսնում ենք նաեւ հրապարակային հանդիպումներ բոլոր մարզերում, յուրաքանչյուրում մարզում առնվազն 3-4 հանդիպում: Մենք երեկ մեր նախնական գրաֆիկը փոխանցեցինք մեր մարզային պատասխանատուներին: Վաղը առավոտյան արդեն կհստակեցնենք կոնկրետ օրերը, ժամերը, նախնական ասեմ, որ մենք մարզային հանդիպումներ նախատեսում ենք անցկացնել շաբաթ եւ կիրակի օրերին: Ստեղծել ենք քարոզչական բավականին պատկառելի խումբ, կենտրոնական շտաբի շուրջ՝ 20-25 հոգուց կազմված՝ մեր ճանաչված դաշնակցական գործիչները տարբեր պաշտոններ զբաղեցնող, որոնց հանրապետությունում ճանաչում են»,- ասաց նա:

Աղվան Վարդանյանը հավելեց, որ Դաշնակցությունը Երեւանում կունենա ոչ միայն դահլիճային հանդիպումներ, այլեւ մասնագիտական ոլորտային քննարկումներ տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ:

«Դաշնակցությունը իր քարոզարշավը անցկացնելու է առանձին, մենք դրա համար մեր հիմնավորումներն ունենք: Եվ ես կարծում եմ, որ մեր քաղաքական եւ ներկայացուցչական ներուժը հնարավորություն կտա ծածկել ամբողջ հանրապետությունը եւ իսկապես այնպիսի քարոզարշավ իրականացնել, որ մեծ մասի մոտ տարակույսներ չմնան, որ այս Սահմանադրությունը էականորեն բարեփոխված է, եւ նախկինի համեմատությամբ ունի հսկայական առավելություններ: Մենք խորապես համոզված ենք, որ Հայաստանի կառավարման ճիշտ մոդելը խորհրդարանականն է, մենք համոզված ենք, որ սա հնարավորություն կտա որոշումները ապակենտրոնացնել, իշխանությունը ապակենտրոնացնել, միանձնյա կառավարումից անցնել կոլեգիալ կառավարման, հիմք կտա, եթե մեր քաղաքական ուժերը ունեն որակ եւ ցանկություն, նոր քաղաքական մշակույթ ձեւավորել, երբ որ լինեն իրար կողք կանգնած եւ այդ որոշումները փորձեն համախոհաբար քննարկումներով, փոխզիջումներով, միմյանց լրացնելով կայացնեն ճիշտ որոշումներ: Մենք վստահ ենք, որ այս ուղղությունը Հայաստանի համար միակ լավագույնն է»,- ասաց Աղվան Վարդանյանը:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30