Լրահոս
Օրվա լրահոսը

«Կիլոգրամը 130 դրամով էին վաճառում, եթե ինքներս այգուց հավաքենք»

Նոյեմբեր 02,2015 15:30

Մեկ ամսից ավելի է՝ հանրապետությունում թիվ մեկ խնդիրը խաղողի մթերումն է: Խաղողագործները ցույցեր են անում, ճանապարհներ փակում, բողոքում, որ մթերող կազմակերպություններն էժան գնով են խաղողն ընդունում, լրատվամիջոցներով հավաստիացնում, որ իրենց խաղողի մի մասը դեռ այգիներում է ու 40 դրամով էլ չեն կարողանում մթերել, ինչի հետեւանքով վերցրած գյուղատնտեսական վարկերը չեն կարողանա մարել:

Գինի պատրաստելու նպատակով դիմեցինք Արարատի մարզի Արտաշատի մի շարք գյուղերի խաղողագործներին: Արտաշատի Վերին Արտաշատ, Քաղցրաշեն, Ոստան գյուղերի 40-ից ավելի այգեգործներից ցանկանում էինք մեկ տոննայից ավելի խաղող գնել, բայց ոչ ոք չհամաձայնեց 40 դրամով խաղող վաճառել, ընդհանրապես խաղող ունեցողները շատ քիչ էին, այդ քչերն էլ եղած խաղողը վաճառում էին սկսած 130-ից մինչեւ 300 դրամ, այդ 130 դրամն էլ այն դեպքում, եթե գնանք եւ այգիներից մենք հավաքենք: Խաղողագործները հիմնականում ասում էին, որ մենք ուշացել ենք, որ եղած խաղողն էլ պահեստավորելու համար է կամ արդեն սառնարաններում է: Ստացվում է այնպես, որ գյուղացին դժգոհ է լինում, երբ բերք չի ունենում, եւ դժգոհ է նաեւ, երբ բերք է ունենում: Երկու դեպքում էլ անձնական նպատակներով օգտագործած գյուղատնտեսական վարկերը դժվարանում են փակել ու մեղավորին անպայման գտնում են: Իսկ քաղաքաբնակների համար ոչինչ չի փոխվում՝ ինչքան էլ տարին առատ լինի, այգիներում բերքը փչանա, հորերում՝ կարտոֆիլը, շուկայում միեւնույն է՝ գյուղմթերքի գինը չի էժանանա, եթե գյուղացին իր սկզբունքներից վեր կանգնի՝ «ավելի լավ է թափել, քան էժան վաճառել», փոխշահավետ կլինի: Մեկը հաճախորդ կունենա, մյուսն էլ գնողունակ կլինի:

ԱՆՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
31.10..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30