Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ական պատգամավորը պնդում է՝ Հայաստանին լուրջ առաջընթաց է սպասվում

Նոյեմբեր 02,2015 12:38

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանը սահմանադրական փոփոխությունները համարում է պատմական իրողություն:

«Փոփոխությունները, եթե նույնիսկ պատմական չեն, ապա շատ մոտ են պատմականին ու լուրջ առաջընթաց են բերելու Հայաստանին: Սա առաջադիմական փաստաթուղթ է, Հայաստանն ավելի ժողովրդավարական երկիր է դառնալու: Չկա մի երկիր, որն ունի խորհրդարանական համակարգ ու ժողովրդավարական չէ: Այս փոփոխությունները մեզ համար նաեւ մարտահրավեր են, որ այս փոփոխությունները կարողանանք լավագույնս իրագործել»,- այսօր «Անալիտիկ» ակումբում ասաց պատգամավորը:

Նրա համոզմամբ, մինչեւ չունենանք խորհրդարանական համակարգ, դժվար թե կուսակցությունները զարգանան. «Սահմանադրական փոփոխությունները կուսակցությունների զարգացման գրավականն են, հատկապես ընդդիմադիր ուժերին մեծ լիազորություններ են տրվում, բազմաթիվ օրենքներ ու պաշտոններ չեն անցնի, եթե ընդդիմությունը կողմ չլինի, սա գրավականն է ընդդիմադիր կուսակցությունների դերի բարձրացման»:

Հարցին, թե գործող Սահմանադրությո՞ւն էր խանգարում Հայաստանի՝ ժողովրդավարական պետություն լինելուն, պարոն Մարտիրոսյանն ասաց. «Սահմանադրությունը երբեք չի խանգարել ժողովրդավարական լինելուն, մեր Սահմանադրությունը վերջին քսանչորս տարիներին չի խանգարել ունենալ ժողովրդավարական համակարգ, բայց առաջարկվողը նպաստելու է ժողովրդավարացման զարգացմանը»:

Հարցին՝ ինչպիսի խորհրդարան ենք ունենալու սահմանադրական փոփոխություններից հետո՝ աջակողմյան ու ձախակողմյա՞ն, պատգամավորը շարունակեց. «Այսօրվա խորհրդարանն էլ բազմաբնույթ խորհրդարան է, բոլոր հնարավոր գործիչներն ու ուժերն այնտեղ են, օրինակ՝ ՀՀԿ-ում կա մոտ վեց կուսակցություն, այլ խմբակցություններում նույնպես մի քանի կուսակցություններից են, սա եղել է առանց խորհրդարանական համակարգի, իսկ խորհրդարանական համակարգի դեպքում էլ ավելի խայտաբղետ է լինելու մեր խորհրդարանը»:

Սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող «Ոչ-ի» ճակատի մասին պարոն Մարտիրոսյանը չցանկացավ մեկնաբանություն տալ, ասաց՝ ոչինչ չգիտի, ինչ քաղաքական ուժեր են համախմբվել «Ոչ»-ի ճակատում, չգիտի ինչին են դեմ. «Այս նախագիծը կարդալիս ինչի՞ն պետք է դեմ լինեն մեր քաղաքացիները, այստեղ ներառված են այնպիսի դրույթներ, որոնք պահանջել են մեր ընդդիմադիրները՝ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգ, խորհրդարանական կառավարման համակարգ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30