Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Երեխան պետք է լինի սիրո արդյունք». Հրանտ Բագրատյան

Նոյեմբեր 02,2015 11:53

Ինչպես նախորդ տարիների պետական բյուջեների նախագծերում, այնպես էլ 2016-ի բյուջեի նախագծում նպատակ է դրվել խթանել ծնելիությունը:

Երբ այդ մասին այսօր ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում կառավարության ծրագրերը ներկայացրեց ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը, ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը նրան հիշեցրեց, որ իրենք նպաստների մասին նախագիծ են ներկայացրել: Նա ասաց, որ դեռ նախորդ քառօրյային աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին հարց է ուղղել, որի պատասխանը չի ստացել՝ մենք աշխարհում միա՞կ երկիրն ենք, որը տարբերակված մոտեցում է ցույց տալիս աշխատող եւ չաշխատող մայրերի համար մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի նպաստը տալիս:

Պավել Սաֆարյանը պատասխանեց. «Ասենք, հարյուր հազար դրամով ավելացնելով նպաստը՝ երեխաների թիվը կավելացնե՞նք դրանով: Չեմ կարծում. դա բազմագործոն ֆակտոր է: Այդ գումարներն ընդամենն աջակցություն են, պետք չէ այն գերագնահատել»:

Տեղից զրույցին միջամտեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը՝ ծիծաղելով. «Երեխան պետք է լինի սիրո արդյունք»`ակամայից համաձայնելով Պավել Սաֆարյանի հետ, որ նպաստով ծնելիություն չես խթանի:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30