Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ստացվում է՝ ՀՀ-ում մնում են անճարներն ու հիմարները, ինչի՞ եք պարտվողական բյուջե դնում». Բագրատյան (Տեսանյութ)

Նոյեմբեր 02,2015 11:43

«4-րդ տարին է՝ բյուջեն բերելիս այս նախադասությունն եք ասում՝ աճի նման տեմպերը պայմանավորված են համաշխարհային տնտեսության վատթարացմամբ»,- այսօր ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում բյուջեի նախագծի քննարկման ժամանակ քննադատեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը:

Ըստ նրա, Հայաստանին օդի պես անհրաժեշտ է 7 տոկոս աճ, որպեսզի աշխատուժը մնա, իսկ այս պայմաններում միայն հիմարներն ու անճարներն են մնում այստեղ. «Մենք տասնամյակը կփակենք ավելի քան կես մլն արտագաղթով: Ասում են, որ առաջ ավելի շատ էին արտագաղթում, բայց այդպես չէ: Հաճախ փորձում են ցույց տալ, որ 500 հազարը էլի լավ է, բայց դա լավ չի, դա աղետ է: Աշխարհում 3.8 տոկոս աճ է սպասվում: 2010-ին՝ 4.1 տոկոս, 2016-ին՝ 3.8 տոկոս: Աշխարհի համար սա չտեսնված ցուցանիշ է: Սա վալյուտային ֆոնդն է հայտարարել: ԱՄՆ-ի հիմնական խաղացողները կունենան 3.2 տոկոս աճ, Իրանը՝ 4.4 տոկոս աճ, Թուրքիան՝ 3.5 տոկոս եւ Ադրբեջանի ու Վրաստանի բյուջեներն էլ են հայտնի, երկուսն էլ դրել են 3-ական տոկոս: ԵՄ-ն առաջին անգամ 2.1 տոկոս է դրել: Մնաց ՌԴ-ն: ՌԴ-ում երեք թիվ կա: Ռուսներն այսպես են ասում՝ եթե կմնա նավթի գինը 45 դոլար, կունենանք 0.5 տոկոս, լինի 55՝ կլինի 1.5 տոկոս, եթե իջնի 35, կունենան անկում -1.5 տոկոս:

Մենք հիմա ինչի՞ հիման վրա ենք ասում, որ վիճակը վատանալու է: Ո՞ր թվերի հիման վրա եք ասում: Ի՞նչ է նշանակում աճ չի լինում, աճացրեք, բա իշխող կուսակցությունը դրա համար է: Տնտեսական աճ ունեցեք: Ինչի՞ եք պարտվողական բյուջե դնում: Ստացվում է, որ անճարներն են մնում հանրապետությունում, հիմարները: Ինչի՞ չենք աճում: Ուզո՞ւմ ես 7 տոկոս աճ, 25 տոկոս ներդրում ապահովեք: Փողը թափած է: Աշխարհում ձրի փող շատ կա՝ 1-2 տոկոս: Եվրոպան, ԱՄՆ-ն ձրի, նստած փող են տպում: Բյուջեն պիտի լինի աշխատանքի արդյունք: Գնացեք էլի փող վերցրեք, 1 տոկոսով փող են վերցնում, 20 տարի առաջ սա կերազեին: Այն ժամանակ ավելի շատ աճեց տնտեսությունը, քան հիմա: Խի՞ ա վատանում աշխարհը, լավանում է»:

Պավել Սաֆարյանը պատասխանեց՝ Հայաստանի համար վատանում է. «Շատ եկամուտ հավաքելը հավատացեք, ռիսկային է: Ֆինանսական հոսքերի կառավարումն այսօր շատ փխրուն է, պետք է աշխատենք այդ կապը բաց չթողենք: Լրացուցիչ ֆինանսական հոսքերի ապահովումը կարող է ռիսկային լինել»:

Հրանտ Բագրատյանն էլ ասաց՝ ՌԴ-ի տնտեսությունը, երբ նավթի, գազի գնի պատճառով վատանում է, մենք ավելի շատ պետք է օգուտ ստանայինք, քան թե տրանսֆերտ կորցնեինք: «Այստեղ վատ մենեջմենթի արդյունք է: Ներդրող պիտի լինի ժողովուրդը: Ժողովրդի մեջ ինքնազբաղվածությունը 7 տոկոս է, պետք է լինի 45 տոկոս: Հասկանո՞ւմ եք, դուք գլոբալ պարտվել եք: Եթե ստեղծել եք մոնոպոլ տնտեսություն, դե ամեն մեկի առաջ ներդրում դրեք, ասեք՝ այսքան ներդրում պիտի անես: Չե՛ք կարա»:

Նա ասաց, որ Արժույթի միջազգային հիմնադրամի ներքին խոհանոցը գիտի ուղնուծուծով, այնտեղ ասում են՝ ժպտացեք հայերին, բայց լավը մի ցանկացեք. «Ես չեմ համարում, որ նրանք մեր բարեկամներն են, ես տեսնում եմ եվրոպացու այդ սառը աչքերը: Դուք ինձ ԱՄՀ-ն մի՛ վկայակոչեք: Մենք ժամանակին ԱՄՀ-ն որեւէ անգամ վկայակոչած կա՞նք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30