Խնայողությունների միջազգային օրը Երևանում նշվեց այս տարի արդեն 5-րդ անգամ: Միջոցառման մասնակիցները հոկտեմբերի 29, 30 և 31-ին, մոտենալով Հյուսիսային պողոտայի մեր տաղավարներին, լրացնում էին հարցաթերթիկը՝ ստանալով հնարավորություն շահել տարբեր դրամական մրցանակներ: Մրցանակների խաղարկությունը կայացավ հոկտեմբերի 31-ին՝ ժ. 15:30-ին Հյուսիսային պողոտայում, որի ընթացքում երջանիկ մասնակիցները պատահականության սկզբունքով շահեցին 250.000, 100.000 և 50.000 ՀՀ դրամի չափով ավանդներ բանկում:
Միջոցառումն ուղեկցվեց DJ-ի ռիթմերով, հուշանվերներով, իսկ ուրախ ֆոտոխցիկը ֆիքսեց մարդկանց բարձր տրամադրությունը:
Միջազգային համագործակցության գերմանական խնայբանկերի հիմնադրամի հայաստանյան խմբի ղեկավար Ֆայտ Գեսենհուեսը նշեց, որ այն, ինչ պարզ միտք է թվում` փոքր գումարներ փոխանցել խնայողական հաշվին, իրականում խորը հետևանքներ կարող է թողնել տնտեսական զարգացման և անձնական ֆինանսական բարեկեցության վրա: Խնայողությունները պաշտպանում են այնպիսի ռիսկային երևույթներից, ինչպիսիք են հիվանդությունը, գործազրկությունը և այլ տնտեսական դժվարություններ: Մեր առաքելությունն է կրթել հայ հասարակությանը ավելի վստահել ֆինանսական կառույցներին և չվախենալ պահել իրենց խնայողությունները բանկերում, որը շահավետ է և ապահով:
Կարդացեք նաև
Միջոցառման աջակիցներն են Միջազգային համագործակցության գերմանական խնայբանկերի հիմնադրամը և ՀՀ Կենտրոնական Բանկը:
Խնայողությունների միջազգային օրն առաջին անգամ նշվել է 1924թ. հոկտեմբերի 31-ին Իտալիայի Միլան քաղաքում անցկացվող Խնայողական բանկերի առաջին միջազգային կոնգրեսի ժամանակ: Սկսած 1924թ.-ից՝ ամեն տարի հոկտեմբերի 31-ին ողջ աշխարհում խրախուսվում է խնայողություններ կատարելը՝ կյանքի որակը բարձրացնելու և տնտեսությունը կայունացնելու նպատակով:
Սկսե´ք խնայել բանկում:
Հասարակայնության հետ կապերի պատասխանատու
Միլենա Սարուխանյան
Մամուլի հաղորդագրություն