Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյանը՝ եկամուտների գայթակղության ու մեր համեստ բյուջեի մասին

Նոյեմբեր 02,2015 11:19

«Մենք նայում ենք խնդիրներին ոչ թե այսօրեական շահերի, այլ տնտեսության զարգացման հեռանկարի տեսանկյունից եւ հնարավորին սահմաններում ձգտել ենք երկարաժամկետ օգուտները գերադասել անմիջական եկամուտների գայթակղությունից»,- այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2016-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Վարչապետը նշեց, որ 2016-ի պետական բյուջեն եւս ունի հստակ սոցիալական ուղղվածություն, որի մասին վկայում է այն հանգամանքը, որ բյուջետային ծախսերի ամբողջ ծավալի շուրջ կեսը կազմում են սոցիալական, կրթական, մշակութային եւ առողջապահության բնագավառների ծախսերը:

Ըստ վարչապետի «Շարունակելու ենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը տրվող ֆինանսական աջակցությունը»:

Հովիկ Աբրահամյանը նշեց, որ բազմաթիվ միջազգային ընկերություններ, հեղինակավոր տնտեսագետներ 2015-ի տնտեսական զարգացումներն այս տարածաշրջանի համար ավելի ծանր են որակել, քան 2008-2009-ի ճգնաժամային տարիները. «Էներգակիրների գների կտրուկ տատանումներով են պայմանավորված տարադրամային տատանումները, տրանսֆերտների անկումը էականորեն դանդաղեցրեց տնտեսական աճի ներուժը՝ միաժամանակ ընդգծելով սոցիալական ծախսերն առավել բարձր արդյունավետությամբ իրականացնելու հրամայականը: Հանրային բարեկեցության միակ ճանապարհը ներդրումների խթանման միջոցով աշխատատեղերի ստեղծումն է: Հարկ է հնարավորինս խթանել հայրենի արտադրողին, խրախուսել արտահանումը, ստեղծել երկարատև կայուն աճի նախադրյալներ»:

Նա ասաց, որ հարկատուների համար պայմանները դյուրացնելու են: Նախատեսում են արտոնությունների աստիճանական փոխարինում սուբսիդիաներով, սակայն միայն այն դեպքում, եթե հնարավոր լինի դրանց թիրախավորված տրամադրումը կարիքավոր խավին՝ փոխհատուցելով գների հնարավոր աճը: Նախատեսում են ապահովել բարեփոխումներ կարեւորագույն սոցիալական ոլորտներում: Բարեփոխումները պետք է իրագործվեն 3-5 տարիների ընթացքում:

Հարկային մեխանիզմների եւ վարչարարության աստիճանական բարձրացում է նախատեսվում եւ այդ սկզբունքների հիման վրա կազմվել եւ շրջանառության մեջ է դրվել նոր Հարկային օրենսգիրք: Վարչապետը հրավիրեց պատգամավորներին Հարկային օրենսգրքի քննարկումներին:

Պավել Սաֆարյանն էլ նշեց, որ 2016-ի տնտեսական աճն ավելի համեստ կլինի՝ հիմնականում պայմանավորված արտաքին զարգացումներով. «2016-ի ՀՆԱ-ի իրական աճը ծրագրավորված է 2.2 տոկոս, գնաճի թիրախը՝ 4-5.5 տոկոս: Բյուջեի դեֆիցիտը ՀՆԱ-ի նկատմամբ՝ 3.5 տոկոս: Պետական պարտքի ընդհանուր մակարդակը 2016-ի վերջի դրությամբ կանխատեսվում է 5 մլրդ 565 մլն դոլարի չափով, ընդ որում պետական պարտքի 86.6 տոկոսը բաժին կընկնի արտաքին պարտքին: Եկամուտների գծով մուտքերը սպասվում են 1 մլրդ 173 մլն դրամ, ծախսերը՝ 1 մլրդ 373 մլն դրամ: Եկամուտների մեջ մեծ կշիռ կունենան հարկերն ու պետտուրքերը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30