Լրահոս
Օրվա լրահոսը

Թե ինչու պետք է խմել ռուիբոս թեյ

Նոյեմբեր 02,2015 11:30

Կարմիր ռուիբոս (rooibos) թեյի օգտագործումը կանխում է հաճախակի գլխացավերը, անքնությունը, ասթման, էկզեման, իջեցնում արյան բարձր ճնշումը, վերացնում ալերգիայի որոշ տեսակներ, ինչպես նաեւ օգտակար է ոսկորների ամրության համար: Այս թեյը կանխում է նաեւ վաղաժամ ծերությունը:

Գիտնականները ապացուցել են, որ աշխարհում ամենամեծ կախվածությունը առաջացնում է կոֆեինը: Ռուիբոս թեյը բացարձակապես չի պարունակում կոֆեին եւ չունի առողջությանը վտանգավոր այլ նյութեր, որի շնորհիվ կարելի է այն խմել ամբողջ օրվա ընթացքում: Այս թեյը բժիշկները խորհուրդ են տալիս օգտագործել անքնության դեպքում: Որոշ ժամանակ օգտագործելով այս թեյը՝ այն կմեղմացնի նաեւ ստամոքսի ցավերը եւ կհանգստացնի ասթման՝ դրա հետ կապված բոլոր գանգատները:

Թեյի պարբերաբար օգտագործումը բարձրացնում է իմունային համակարգը: Այս թեյը բոլոր ժամանակներում հայտնի է եղել իր յուրահատուկ համի եւ գույնի շնորհիվ, որը նաեւ բարելավել է մարդու առողջությունը:

Ռուիբոսն աճում է միայն Հարավային Աֆրիկայում:

Այս ըմպելիքը հարուստ է հանքային նյութերով, ինչպիսիք են՝ երկաթը, կալցիումը, կալիումը, մագնեզիումը, մանգանը եւ պղինձը: Պարունակում է նաեւ հակաօքսիդանտներ եւ օկտակար է նրանց, ովքեր ունեն երիկամային քարի խնդիր:

Թեյը խորհուրդ է տրվում այն մարդկանց, որոնք ունեն արյան բարձր ճնշում, նվազեցնում է սթրեսը: Թեյը կարգավորում է ինսուլինի մակարդակն արյան մեջ եւ ոչնչացնում է օրգանիզմում քաղցկեղածին բջիջները:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

 

«Առավոտ» օրաթերթ
31.10..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել