Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բարձի վրա մի լացեք

Նոյեմբեր 02,2015 11:15

Արցունքները սովորաբար առաջանում են վշտից, բայց հաճախ է պատահում, երբ ուրախության արցունքից եւս մեր աչքերը փայլփլում են: Պարզվում է, որ մեր օրգանիզմը լավ գիտի, թե երբ պետք է մենք արտասվենք, որպեսզի մեր հոգին եւ մարմինը թեթեւանա: Բանն այն է, որ արցունքը պարունակում է նաեւ հոգեմետ տարրեր, որոնք նվազեցնում են լարվածությունը եւ տագնապի զգացումները:

Բոլորն էլ նկատած կլինեն, որ արտասվելուց հետո յուրահատուկ թեթեւություն եւ հանգստություն ենք զգում, որը բնավ կապ չունի վշտի աստիճանից:

Կանոնավոր արտադրվող արցունքը արտադրվում է աչքերը պաշտպանելու եւ խոնավ պահելու համար, որը հավասարաչափ տարածվում է, երբ թարթում ենք կոպերը:

Մարդն ունենում է հուզական արցունքներ, երբ խորը հույզ է ապրում, որն ավելի շատ սպիտակուց է պարունակում, քան ռեֆլեկտորային արցունքներ, որոնք առաջանում են աչքի մեջ գրգռիչ նյութ կամ ինչ-որ օտար մարմին ընկնելուց: Այսպիսի արցունքներ առաջանում են նաեւ հորանջելու եւ ծիծաղելու ժամանակ:

Հոգեբանները նշում են, որ «լացկանությունը» էմոցիոնալ լինելու արդյունք է, կամ էլ ոմանք դժվարության ժամանակ ելքը գտնում են արցունքների միջոցով:

Sna-kantata.ru-ն նշում է, որ երբեք չի կարելի բարձի վրա լացել, քանի որ  բացասական հույզերը փոխանցվում են բարձին, որը հետ է վերադառնում անքնության եւ մղձավանջների տեսքով: Բացի այդ, բարձի վրա լացելիս շնչուղիներում  արգելափակվում է թթվածնի մատակարարումը, որի արդյունքը լինում են գլխացավը, կարմրած եւ ուռած աչքերը: Այտուցված աչքերը կարող եք հանգստացնել կանաչ թեյի թրջոցներով: Խորհուրդ են տալիս արտասվելիս նստած կամ կանգնած դիրք ընդունել` աչքերի եւ կոպերի այտուցվածությունից խուսափելու համար:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

 

«Առավոտ» օրաթերթ
31.10..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30