Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արփինեն, Արամն ու Հայկը պայքարում են աշխարհի առաջնության մեդալների համար

Նոյեմբեր 02,2015 10:49

Հունաստանի Պորտո Կարրաս քաղաքում ընթացող շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունը թեւակոխել է եզրափակիչ փուլ: 8-ից 18 տարեկան տղաներն ու աղջնակները նախատեսված 11 տուրերից արդեն խաղացել են 7-ում:

Հայաստանի ներկայացուցիչներից առայժմ լավագույն ցուցանիշը 14 տարեկան աղջնակների պայքարին մասնակցող Արփինե Գրիգորյանինն է (նկարում), որը 5,5 միավորով ընթանում է 4-րդ տեղում:

Առաջատարների տասնյակում են ու մեդալների համար պայքարում են նաեւ 5,5-ական միավոր վաստակած Արամ Հակոբյանը (14 տարեկաններ) եւ Հայկ Մարտիրոսյանը (16 տարեկաններ), որոնք տեղ են զբաղեցնում, համապատասխանաբար, 7-րդ եւ 8-րդ հորիզոնականներում:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ diaconia.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30