Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Ոսկեպար համայնքի ղեկավար Երվանդ Եգանյանից տեղեկացանք,որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն Ոսկեպարում ապաստարան կկառուցի: Այն ադրբեջանական զինուժի գնդակոծություններից եւ հրետակոծություններից կպաշտպանի գյուղի դպրոցի աշակերտներին, նախակրթարանի սաներին, կրթական այդ հաստատությունների աշխատակիցներին:Այժմ ընթացքի մեջ են ապաստարանի նախագծա-նախահաշվային աշխատանքները: Ոսկեպարում կան գյուղի բնակիչների կառուցած ապաստարաններ:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ