«BBC Radio 5 Live»-հաղորդավար Հարի Ռիչարդսոնը ներկայացրել է Լոնդոնի «Չելսիի» հանդերձարանում տիրող մթնոլորտը: «Ինձ ասել են, թե Մոուրինյոի եւ թիմի որոշ խաղացողների միջեւ հարաբերությունները հասել են նվազագույնի սահմանագծին: Նրանք կուշտ են նրանից, թե մարզիչն ինչպես է վերաբերվում մի քանի ֆուտբոլիստների հետ: Հսկայական լարվածության առիթ է ծառայում, մասնավորապես, մարզչի ու Էդեն Ազարի հարաբերությունը: Ահա մի ցնցող մեջբերում: Ֆուտբոլիստներից մեկը վերջերս ասել է՝ ավելի լավ է պարտվեմ, քան հաղթեմ նրա համար: Այս արտահայտությունը, գուցե, արվել է տաքացած պահին, սակայն պատկերացում կազմել է տալիս թիմի մի քանի ֆուտբոլիստների տրամադրվածության մասին», – ասել է Ռիչարդսոնը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ telegraph.co.uk