Լրահոս
Օրվա լրահոսը

 Ինչո՞ւ ադրբեջանական հեռուստաալիքում «կտրեցին»  Պուտինի վստահված անձի  հարցազրույցը

Նոյեմբեր 01,2015 21:47

Հակահայկական  ուղղվածությամբ հայտնի, արբանյակային հեռարձակմամբ  հաղորդումները տարածող ադրբեջանական CBC հեռուստաընկերության եթերում նոյեմբերի 1-ին, ժամը 20-ից հեռարձակվում էր հարցազրույց  «Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի» գլխավոր տնօրեն, Ռուսաստանի հասարակական պալատի անդամ, Վլադիմիր Պուտինի  վստահված անձ  Սերգեյ Մարկովի հետ: Նա ռուսական պատվիրակության կազմում  Բաքու  է ժամանել նոյեմբերի 1-ին Ադրբեջանում  կայացած խորհրդարանական ընտրությունների առթիվ: Ռուսերեն լեզվով ընթացող հարցազրույցի ժամանակ Մարկովը նմանեցրեց  Վլադիմիր Պուտինի  եւ Իլհամ Ալիեւի վարած քաղաքականությունները: Նա  մի քանի արտահայտություն արեց, որոնք, ակնհայտորեն, դուր չեկան հարցազրույցը վարողին: Ռուս քաղաքագետը  հայտարարեց, որ խորհրդային տարիներին Հայաստանի բնակիչներն ավելի լավ էին ապրում , քան՝ Ադրբեջանում, իսկ հիմա Ադրբեջանում բնակչությունը համեմատաբար  լավ է ապրում: Հարցազրույց վարողը միջամտեց՝ «Ադրբեջանն  ինքնաբավ երկիր էր»: Ս. Մարկովը պարզաբանեց. «Նավթից ստացվող եկամուտները Կենտրոն էին գնում»:

Հիշեցնենք, որ 1969-1982 թվականներին Ադրբեջանի ղեկավարը Հեյդար Ալիեւն էր,  Հայաստանի համեմատ  խորհրդային Ադրբեջանի  բնակչության ցածր կենսամակարդակի մասին Մարկովի դիտարկումը չէր կարող   դուր գալ  մշտապես Ալիեւների ընտանիքի գովքն անող հեռուստաալիքի աշխատակցին:

Ս. Մարկովը նաեւ հայտարարեց, որ  Ռուսաստանում լավ չգիտեն Ադրբեջանի մասին եւ դրա պատճառներից մեկն այն է, որ համառուսաստանյան հեռուստաալիքները Բաքվում թղթակից չունեն: Նա  Ադրբեջանի հանդեպ ռուսական լրատվամիջոցների  հետաքրքրության պակասի պատճառներից մեկն էլ  համարեց  Ռուսաստանի ԶԼՄ-ներում մեծ թվով հայազգի աշխատակիցների առկայությունը: Պուտինի  վստահված անձն  ասաց , որ Ռուսաստանի  հայ համայնքը, իր տարբերություն այդ երկրում ադրբեջանական համայնքի, լավ է կազմակերպված   եւ հավելեց.

«Հայերը Ռուսաստանում այն դերն են կատարում, ինչ-որ հրեաները՝ ԱՄՆ-ում»:  Հաղորդավարը հարց տվեց  հայերի հանդեպ նման «ամենաթողության» պատճառների մասին: Այդ պահին՝ ժամը 20. 24-ին  հարցազրույցը  կտրուկ ընդհատվեց եւ եթերում հայտնվեց Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ուր   խորհրդարանական ընտրություններին  մասնակցության մասին տվյալներ էին  հրապարակվում:

Ամենայն հավանականությամբ, Ռուսաստանում մեծ թվով հայազգի լրագրողների առկայության,  հայ համայնքի համախմբվածության վերաբերյալ Ս. Մարկովի արտահայտությունները պատճառ դարձան նրա հարցազրույցի կտրուկ  ընդհատման:

Լուսանկարը՝ www.kp.ru-ի

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30