Գլազգոյում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում կանանց զուգափայտերի վրա վարժությունում ոսկե մեդալ շնորհվել է միանգամից չորս մարզուհու:
«Սա մրցավարական հերթական աճպարարություն է: Բայց այն դեպքն է, երբ ուրախացել են մարմնամարզության առաջատար երկրները՝ ամերիկացիները, չինացիները եւ ռուսաստանցիները», – Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վալենտինա Ռոդիոնենկոյի խոսքերը մեջբերել է «Весь Спорт»-ը: «Իհարկե, միանման միավորներ շնորհելու մեջ շոուի տարր կա: Միեւնույն միավորներ չեն կարող լինել տարբեր բարդության ծրագրերը, կատարման ոճն տեխնիկան գնահատելիս: Բայց մի բան է լավ. այդ գնահատականները ոչ ոքի վնաս չտվեցին», – ասել է Վ. Ռադիոնենկոն:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ reuters-ի