Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Թուրքիայի իշխող կուսակցությունը նախնական արդյունքներով ամենաշատ ձայներն է ստացել. BBC

Նոյեմբեր 01,2015 20:45

Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունն այսօր տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով ամենաշատ ձայներն է ստացել: Այս տեղեկությունը, հղում կատարելով թուրքական «TRT» հեռուստաընկերությանը, հաղորդել է «BBC»-ն: 

Նշվում է, որ ձայների մոտավորապես կեսն է հաշված: Իշխող կուսակցությունը ստացել է ձայների 53.2%-ը, իսկ նրա գլխավոր հակառակորդ «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունը՝ 20.7%:

Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» եւ «Ազգայնական շարժում» կուսակցությունները ամենայն հավանականությամբ կհաղթահարեն 10%-ի շեմը, որն անհրաժեշտ է խորհրդարանում տեղ զբաղեցնելու համար:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30