Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«10 տարի էլ կառուցված է շաքարի գործարանը, բայց մի պարկ շաքար չի արտադրել». Պետրոս Մակեյան (Տեսանյութ)

Նոյեմբեր 01,2015 20:38

Այսօր Գյումրիում  «Նոր Հայաստան» շարժման հանրահավաքի ժամանակ ելույթ ունեցավ նաեւ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը: «Ինչո՞ւ վարչախումբը գնաց նոր Սահմանադրության ընդունման, ոչ թե փոփոխության: Պատճառը հետեւյալն է. նրանք վախեցած են, վախը, սարսափը: Նրանք ժողովրդից վախենում են, այդ վախը իրենք մի քանի անգամ տեսել են, նրանք վախենում են, որ իրենց իշխանավարման ընթացքում թույլ տված ապօրինությունների, հանցագործությունների, թալանի համար եթե  ժողովուրդը գա իշխանության, պատասխան են տալու: Այդ վախը շատ մեծ է, իսկ այդ թալանի ու ապօրինությունների մասին շատ է խոսվել ու խոսվում է, այնուամենայնիվ մի քանի դրվագի ուզում եմ անդրադառնալ: Աշխարհում չկա մի պետություն, որն ունենա ատոմակայան, հիդրոէլեկտրակայաններ, որոնք էլեկտրաէներգիայի արտադրման ամենաէժան միջոցն են ու իր պետության քաղաքացիներին վաճառի աշխարհում ամենաթանկ հոսանք: Շատ է ասվում, որ Ռուսաստանը Հայաստանին տալիս է էժան գազ, իրոք այդպես է, մեր սահմանին գալիս է էժան գազ, վերջերս նորից 25 դոլարով իջել է գազի գինը: Բայց Հայաստանի Հանրապետության քաղաքացին գազը օգտագործում է եվրոպական միջին սակագնից բարձր, նորից կարող եմ ասել, եթե հաշվի առնենք գազի կալորիականությունը աշխարհում, ամենաթանկ գազն է ստանում Հայաստանի Հանրապետության քաղաքացին: Ինչպե՞ս. եթե աշխարհում բոլոր պետություններում սահմանից մինչեւ բաժանորդը 15-20 տոկոս է գինը ավելանում, մեր մոտ 100 տոկոս, մերն ուրիշ է : Եւ այս պարագայում աղքատությունը հասել է բարձր շեմի Հայաստանում, Հայաստանը դարձել է աղքատության հիմնական առաջնորդներից մեկը, բայց դա էլ չի խանգարում, որ վարչախումբը տարատեսակ աստղաբաշխական տուգանքներով տեսախցիկների, արագաչափերի միջոցով միլիարդավոր գումարներ կորզի մեր ժողովրդից: Եւ դա գնում է ոչ թե պետական բյուջե, այլ իրենց գրպանը:

Հաջորդը ձեր քթի տակ՝ Շիրակում, կառուցված է շաքարի վերամշակման գործարան 10 տարուց ավել մի պարկ շաքարավազ չի արտադրվել, բայց չի խանգարում,  որ Հայաստան ներկրված շաքարավազի մեծ մասը շրջանցում է առանց հարկերը վճարելու՝ հումքի անվան տակ, եւ նրանք ապահովում են իրենց գրապանների, իրենց համար գերշահույթ»:

Պետրոս Մակեյանը հիշեցրեց, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը իրենց ընտրություններից առաջ  երկու անգամ գալով Գյումրի՝ խոստացել են աղետի գոտին վերացնել, սակայն այսօր գյումրեցիներից շատերը դեռ բնակարան չունեն: Ըստ Պետրոս Մակեյանի, այս անգամ էլ առանց ամոթի նորից գալիս են գյումրեցու դուռը: Բանախոսի ասելով, քրեաօլիգարխիկ համակարգը ՀՀ քաղաքացուն զրկում է ընտրելու հնարավորությունից, փորձում է վերադարձնել բոլշեւիկյան հանրապետական բանդան. դհոլ զուռնայով ու  մեկ քվեարկությամբ երկիրը ընտրություն էր կատարում: Ըստ նրա, վարչախումբը չի կարող կանգնել, նրանց պետք է կանգնեցնել, ձյան տակ անգամ պետք է դուրս գալ ու պայքարել, որպեսզի չեղարկվի դեկտեմբերի 6-ի հանրաքվեն:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30