Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը ավագ մարզիչ Կարեն Աղամալյանի ղեկավարությամբ Ծաղկաձորում նախապատրաստվում է նոյեմբերի 19-ից 29-ը Լեհաստանում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:
Մարզիչը ՀԱՕԿ-ի լրատվական բաժնի հետ զրույցում հայտարարել է, թե ինքն արդեն տեսնում է, թե ովքեր են մեկնելու Լեհաստան, սակայն հավաքին մասնակցող մարզիկների միջեւ մրցակցությունը պահպանելու նպատակով ձեռնպահ է մնացել անուններ հրապարակելուց:
Բռնցքամարտիկները վաղն ավարտում են ծաղկաձորյան հավաքը, իսկ մեկ շաբաթ հետո մեկնելու են Վիլնյուս, որտեղ նախամրցումային վերջին տասնօրյա հավաք են անցկացնելու:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ armnoc.am-ի