Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Ռուսաստանի Պետական դումայի ԱՊՀ-ի հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկիի հետ հանդիպմանը անընդունելի է որակել ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) կողմից այդ երկրի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հրաժարվելը:
Sputnik.az-ը փոխանցել է, թե Ալիեւը նաեւ նշել է, որ Ադրբեջանը բանակցություններ է անցկացրել ԺՀՄԻԳ-ի հետ դիտորդների քանակի առնչությամբ, հարցրել է կազմակերպման մեթոդոլոգիաների մասին եւ անհրաժե՞շտ է արդյոք այդքան շատ դիտորդներ ուղարկել երկիր:
«Նրանք մեզ պատասխանելու փոխարեն, ընդհանրապես հրաժարվեցին դիտորդներ ուղարկել»,- հայտարարել է Ալիեւը:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ
Կարդացեք նաև